«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ախթալայում տեղի ունեցավ «Կոոպերատիվներ. դրանց կարևորությունն ու հնարավորությունները» թեմայով դասընթացը: «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ: Դասընթացը վարում էր ՀԵԿԱ-ի կողմից հրավիրված «ՎԻՍՏԱԱ փորձագիտական կենտրոն» խորհրդատվական կազմակերպության կամավոր Ջիմ Ֆաբերը: «Կոոպերատիվներ. դրանց կարևորությունն ու հնարավորությունները» թեմայով դասընթացին մասնակցում էին «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի` Ախթալա, Ալավերդի, Շամլուղ, Ճոճկան, Նեղոց համայնքների շահառու կանայք:
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեցին կոոպերատիվների կարևորությունն ու առավելությունները համայնքի և ֆերմերների համար, անդրադարձ կատարվեց նաև ֆերմերային կոոպերատիվ ստեղծելու հիմնական քայլերին:
2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի տևողությունը 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլն է:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն