Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) «Միգրացիայի սոցիալ-տնտեսական դրական ազդեցության ուժեղացումը Հայաստանում ավելի լավ ապագայի համար» ծրագրի գործընկերն է:
Նպատակը
Ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել Հայաստանում միգրացիայի և զարգացման արդյունավետ քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը՝ հայկական սփյուռքի ներգրավման միջոցով ուժեղացնելով միգրացիայի դրական ազդեցությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա:
Անմիջական շահառուները
210 ներկայացուցիչներ Հայաստանի տարբեր կառույցներից, քաղաքացիական հասարակական կազմակերպություններից, սփյուռքի տեղական կազմակերպություններից
300 գործազուրկ երիտասարդ
300 գործազուրկ մեծահասակ
30 գործող ձեռնարկատերեր Լոռու մարզում
20 պոտենցիալ ձեռնարկատերեր
Շահառու հաստատությունները
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն
Լոռու մարզպետարան
Վանաձորի քաղաքապետարան
Ծրագրի մասին
Վայր՝ ՀՀ, մասնավորապես Լոռու մարզ
Ծրագրի սկիզբ՝ դեկտեմբեր 23, 2013թ.
Տևողություն՝ 36 ամիս
Ծրագրի նկարագրություն
Ժողովուրդների Զարգացման Միջազգային Կոմիտեի (ԺԶՄԿ) «Միգրացիայի սոցիալ-տնտեսական դրական ազդեցության ուժեղացումը Հայաստանում ավելի լավ ապագայի համար» ծրագիրը Եվրամիության հետ համաֆինանսավորվող ծրագիր է, որը սկսվել է 2013թ. դեկտեմբեր ամսին: Թիրախային խմբերն են ՀՀ պետական իշխանությունը և ՏԻՄ-երը, սփյուռքը, տեղական և միջազգային կազմակերպությունները, Հայաստանի միգրանտներն ու ընդհանուր հայ հասարակությունը: