ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Բարեգործական նախաձեռնություններ

 
ՀԵԿԱ-ն իրականացնում է նաև բարեգործական ծրագրեր, որոնցից են շինարարական տարբեր բնույթի միջոցառումները:

Համագործակցելով “The Fuller Center for Housing-Armenia” կազմակերպության հետ` ՀԵԿԱ-ի կամավորները մեծ պատրաստակամությամբ և եռանդով մասնակցում են ՀՀ մարզերում իրականացվող շինարարական աշխատանքներին:

Իրականացվեց "Մաքուր համայնք" ակցիան

Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտի հովանավորությամբ գործող Երիտասարդական խորհրդի և Կանանց խորհրդի նախաձեռնությամբ իրականացվեց “Մաքուր համայնք” ակցիան, որը տեղի ունեցավ Նորավանք եկեղեցու հարակից տարածքում: Ակցիային մասնակցեցին շուրջ 150 երիտասարդներ Երևանից և Վայոց Ձորի մարզից:

Ակցիան նպատակ էր հետապնդում` քաջալերել համագործակցությունը Երևանի և մարզային հասրակական կազմակերպությունների միջև, նրանց մասնակից դարձնել հասարակական ծրագրերին և համայնքային խնդիրների լուծմանը, բարձրացնել հասրակական կազմակերպությունների տեսանելիության/ ներկայության մակարդակը ընտրատարածքներում, նպաստել երիտասարդ և կին առաջնորդների զարգացմանը, ստեղծել հասարակական կազմակերպությունների հզոր ցանց և արդյունավետ համագործակցություն տարբեր խնդիրների շուրջ, նպաստել երիտասարդության և կանանց շրջանում լոբինգի իրականացմանը համայնքին հուզող խնդիրների շրջանակներում:

Ակցիային մասնակցում էին կամավորներ Երիտասարդական և Կանանց խորհուրդներից, Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայից, “Ուսանողների համերաշխություն” հասարակական կազմակերպությունից, Երիտասարդական ակումբներիի դաշնությունից, Երիտասարդ կազմակերպությունների Հայաստանյան դաշնությունից, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաՃյուղից, “Մաքուր Համայնք” Եղեգնաձորի կոալիցիայից, Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնից, “Սյունիք” բարեգործական կազմակերպությոնից, “Գիտելիք” համալսարանից, Հայկական Կարմիր Խաչից, “Վայք” քաղաքացիական կենտրոնից, “Հույս-98”, “Մարտիրոս”, “Երիտասարդ սերունդ” հասարակական կազմակերպություններից:
Share |