2014թ. օգոստոսի 1-ից Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան իրականացնում է «Համատեղ ջանքեր հանուն զարգացման» ծրագիրը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ:
Ծրագիրը նախատեսում է վայրի հատապտուղների և խոտաբույսերի հավաքչության և իրացման արդյունավետության բարձրացում Լոռու մարզի Ախթալայի տարածաշրջանի Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում և Նեղոց համայնքներում՝ կանանց խմբային գործունեության ու ընդհանուր պատասխանատվության խթանման, ինչպես նաև նրանց մասնագիտական կարողությունների զարգացման, նորարարությունների կիրառման և խմբերի տեխնիկական վերազինման միջոցով:
Ծրագրի տևողությունը 12 ամիս է:
Ծրագրի շրջանակներում Ախթալա. Շամլուղ, Նեղոց և Մեծ Այրում համայնքներում ստեղծվել են հատապտուղների ու խոտաբույսերի հավաքչությամբ զբաղվող կանանց խմբեր և ընտրվել խմբերի ղեկավարներ:
ՀԵԿԱ-ն ներկայացրեց «Համատեղ ջանքեր հանուն զարգացման» ծրագիրը
Դասընթաց «Համատեղ ջանքեր հանուն զարգացման» ծրագրի շրջանակներում
«Համատեղ ջանքեր հանուն զարգացման» ծրագրի ներկայացում ԱՄՆ շրջանավարտներին
Ձեռներեցության դասընթաց Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում և Նեղոց համայնքների կանանց համար