Մեկնարկել է Տեղական Տնտեսական Զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման գործընթացը Լոռու մարզի Սպիտակի համախմբի` Սպիտակ, Շիրակամուտ, Քարաձոր, Գեղասար, Սարահարթ, Սարամեջ, Լեռնանցք, Լեռնավան, Շենավան, Ջրաշեն, Ղուրսալի համայնքների համար: ՏՏԶ մոդելի մշակումն իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
ՏՏԶ մոդելի մշակման գործընթացը հնարավորություն է տալիս համայնքների համար մշակել սոցիալ-տնտեսական զարգացման նոր մոտեցումներ` տեղական իշխանությունների, տնտեսական ոլորտում ակտիվ գործող կառույցների, տարբեր ոլորտների դերակատարների և համայնքների ակտիվ բնակիչների մասնակցությամբ: ՏՏԶ մոդելը փաստաթուղթ է, որը սահմանում է տվյալ համայնքի մրցակցային առավելությունները, սոցիալ-տնտեսական զարգացման ուղղություններն ու հնարավորությունները:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում 2014թ. փետրվար-հունիս ամիսներին մշակվել են ՏՏԶ մոդելներ Ախթալայի, Ալավերդու, Թումանյանի և Վանաձորի համախմբերի համայնքների համար:
2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի տևողությունը 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլն է:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն