Սկսած 2008 թվականից` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ-ն) իրականացնում է «5165» երիտասարդական մրցույթ: Ծրագրի նպատակն է` խրախուսել ՀՀ-ում գործող երիտասարդական կազմակերպությունների այն ծրագրերը և նախաձեռնությունները, որոնք իրականացվել են 2007թ. ընթացքում և նպաստել են երիտասարդության (երեխաների, դեռահասների) և նրա տարբեր խմբերի (երիտասարդ կանայք, ուսանողներ, հաշմանդամներ, մարզաբնակ երիտասարդներ և այլն) որևէ հիմնախնդրի լուծմանը (լրիվ կամ մասնակի):
Մրցույթի անվանումը` «5165», կրում է խորհրդանշական բնույթ: Հայաստանի խորհրդանիշը հանդիսացող Բիբլիական Արարատ լեռան բարձրությունը 5165 մետր է: Մրցույթի միջոցով ՀԵԿԱ-ն ցանկանում է խրախուսել այն երիտասարդական (նաև` մանկապատանեկան) ծրագրերը, որոնք ոչ միայն լուծել են երիտասարդության (կանանց, երեխաների,դեռահասների) որևէ խնդիր, այլև որպես ծրագիր օրինակելի են դարձել այլ կազմակերպությունների և խմբերի համար, որոնք էլ իրենց հերթին պետք է ձգտեն հասնել մրցույթի անդյունքում հաղթած կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրի “բարձրությանը”:
Մրցույթին կարող են մասնակցել երիտասարդական (և ոչ միայն) հասարակական կազմակերպություններ, ԶԼՄ-ներ, երիտասարդ ձեռներեցներ, երիտասարդական (ուսանողական) խմբեր:
«5165» երիտասարդական մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացվող ծրագրերը կարող են ներառել ցանկացած ոլորտ` սոցիալական, տնտեսական, հասարակական, մշակութային, առողջապահական, մարդու իրավունքներ, քաղաքացիական հասարակություն, հայրենասիրության տարածում և այլն:
Ծրագիրը պետք է.
- ունենա բարձր արդյունավետություն,
- նպաստի երիտասարդության (կանանց, երեխաների) ոլորտում առկա որևէ հիմնախնդի լուծմանը,
- ապահովի հրապարակայնությունը (ԶԼՄ-ների և տարբեր միջոցներով): Խրախուսվում է նաև համագործակցությունը այլ ոլորտների (պետական, մասնավոր) հետ,
- ունենա շահառուների արձագանքներ,
- լինի շարունակական:
«Աղջիկների երկիր շարժում Հայաստանում»
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան 2010 թվականին ազդարարեց "Աղջիկների երկիր" շարժման հիմնում ՀՀ-ում" ծրագրի սկիզբը։
"Աղջիկների երկիր" շարժման հիմնում ՀՀ-ում" ծրագիրը նախատեսված է 13-ից 18 տարեկան աղջիկների համար։
"Աղջիկների երկիր"շարժման հիմնում ՀՀ-ում" ծրագրի նպատակն է՝
•Բարձրացնել 13-ից 18 տարեկան աղջիկների իրազեկման մակարդակը ՀՀ կառավարման համակարգի, ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ,
•Սահմանել երիտասարդ աղջիկների` որպես ՀՀ քաղաքացիների, իրավունքների և պարտականությունների համակարգը,
•Ամրապնդել վստահության, հպարտության և սիրո զգացողությունը երկրի հանդեպ,
•Դաստիարակել պատասխանատու քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության համար:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվում են դասընթացներ, քննարկումներ, սեմինարներ, հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ճամբար և այլ միջոցառումներ։
Ստեղծվել է 13-18 տարեկան աղջիկների ցանց՝ «Աղջիկների երկիր» շարժումը, որի միջոցով տարբեր բնակավայրերում բնակվող աղջիկները հնարավորություն ունեն ճանաչելու միմյանց, իրազեկվելու տարբեր համայնքների խնդիրների և ձեռքբերումների մասին, իրար հետ կիսվելու ունեցած փորձով, նախագծելու և իրականացնելու համատեղ նախաձեռնություններ, որոնց իրականացումը բերում է համայնքների հզորացմանը և աղջիկների մասնակցության մակարդակի բարձրացմանը:
«Աղջիկների երկիր» շարժման հիմքում կանգնած են 75 աղջիկներ, ովքեր ներկայացնում են ՀՀ բոլոր մարզերը։
Այսօր շարժման անդմաների թիվն արդեն անցնում է 1500-ից։

«Ժամանակն է լինել առաջնորդ» ծրագիր
«Ժամանակն է լինել առաջնորդ» ծրագիրը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից իրականացվում է 2009 թվականից:
Ծրագրին մասնակցում են 18-30 տարեկան աղջիկներ և կանայք ՀՀ տարբեր մարզերից։
Ծրագիրն իր մեջ ներառում է ամառային դպրոց, քննարկումների, հանդիպումների ու բանավեճերի շարք, անհատական և խմբային աշխատանքներ, ներկայացումներ և այլն։
Ծրագրի նպատակն է երիտասարդ կանանց ու աղջիկների շրջանում ձևավորել և զարգացնել առաջնորդական հմտություններ։
Ծրագրի շրջանականերում ուսուցանվող թեմաներն են՝
-Քաղաքացիական կրթություն և քաղաքացիական մասնակցություն,
- Կառավարման համակարգ,
- Կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին,
- Կանանց իրավունքները մարդու իրավունքների համատեքստում,
- Ծրագրերի կառավարում,
- Հանրային կապեր և սոցիալական ազդեցություն,
- Արդյունավետ հաղորդակցություն և թիմային աշխատանք,
- Առաջնորդություն,
- Առողջություն և առողջապահություն,
- Կամավորականություն
- Կնոջ դերը ընտանիքում և հասարակության մեջ և այլն։

Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...