ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Առաքելությունը

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» («ՀԵԿԱ») հասարակական, ոչ պետական կազմակերպությունը հիմնադրվել է 2004թ.:

ՀԵԿԱ-ի խնդիրներից են` նպաստել ՀՀ երիտասարդության, մասնավորապես երիտասարդ կանանց ու աղջիկների առջև ծառացած խնդիրների լուծմանը, աջակցել երիտասարդ կանանց և աղջիկների առողջության պահպանմանը, նպաստել կանանց շրջանում ազգային արժեքների պահպանմանը, զբաղվածության մակարդակի բարձրացմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:

ՀԵԿԱ-ի նպատակն է` խթանել ՀՀ-ում երիտասարդ կնոջ դերի բարձրացմանը ՀՀ հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում:

ՀԵԿԱ-ի ծրագրերն ուղղված են մասնավորապես երիտասարդ կանանց ու աղջիկների հիմնախնդիրների լուծմանը Հայաստանի Հանրապետությունում:

ՀԵԿԱ-ն իրականացնում է կրթական ծրագրեր, կազմակերպում է դասընթացներ, խորհրդատվություններ, քննարկումներ, հանդիպումներ, այլ միջոցառումներ ու ծրագրեր, որոնց միջոցով ընդգրկում է կանանց լայն լսարան:

ՀԵԿԱ-ն որոշ ծրագրերում ապահովում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մասնակցությունը` այսպիսով բարձրացնելով հասարակական իրազեկության մակարդակը կանանց հիմնահարցերի վերաբերյալ և կառուցելով առողջ մթնոլորտ գենդերների միջև:

ՀԵԿԱ 2016-2019 ռազմավարության համաձայն, ՀԵԿԱ-ի շահառուներ են հանդիսանում 13 տարեկանից բարձր աղջիկներ և կանայք:

ՀԵԿԱ-ն իր ծրագրերն իրականացնում է չորս հիմնական ուղղություններով.

Երիտասարդ կանանց առաջնորդության զարգացում
  • Առաջնորդության դպրոց և առաջնորդության այլ դասընթացներ
  • Երիտասարդ կանանց մրցանակաբաշխություն
Բիզնես և անձնական հմտությունների զարգացում
  • "ՀայԿար" արտադրամաս գործազուրկ կանանց համար
  • Անգլերեն լեզվի դասընթացներ
  • Բիզնես դասընթացներ
  • Համակարգչային դասընթացներ
  • Ուրբաթօրյա քննարկումներ երիտասարդ կանանց և տղամարդկանց համար
  • Կանանց առողջապահական հիմնահարցերի վերաբերյալ դասընթացներ
Ժողովրդավարական կրթություն
  • Քաղաքացիական կրթություն – քաղաքացիական իրազեկության բարձրացմանն ուղղված ծրագրեր
  • Ընտրական թեմաներով դասընթացներ
  • Մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացում
  • Հրապարակումներ
  • Մշակութային ծրագրեր
  • Բնապահպանական միջոցառումներ
Ազգային և միջազգային փոխանակման ծրագրեր
  • Ազգային
  • Տարածաշրջանային
  • Եվրոպական
  • Միջազգային
Share |