Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) գրասենյակում տեղի ունեցավ տեղեկատվական դասընթաց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Դասընթացն անցկացվեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ: ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանի կողմից դասընթացի մասնակիցներին ներկայացվեց ՀԵԿԱ-ի գործունեությունը, մասնավորապես «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը, առաջիկայում նախատեսվող գործողություններն ու միջոցառումները:
Դասընթացի շրջանակներում անդրադարձ կատարվեց նաև կազմակերպությունների կողմից իրականացվող շահերի պաշտպանությանը և այդ գործընթացում ԶԼՄ-ների դերին, մասնակիցների կողմից առաջ քաշվեցին ռազմավարական և գործնական քայլեր` կապված կանանց տնտեսական գործունեությանը նպաստող միջավայրի ստեղծման համար ԶԼՄ-ների կողմից հանրային քարոզչության և հասարակական իրազեկման հետ:
2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի տևողությունը 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլն է:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն