ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ընթացող ձեռներեցության դասընթացի շրջանակներում կայացավ դասընթացի մասնակիցների կողմից մշակված բիզնես պլանների ներկայացումը: Ձեռներեցության դասընթացը կազմակերպվել էր «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
Ձեռներեցության դասընթացին մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան, Բովաձոր, Վարդաբլուր, Լոռի Բերդ և Սվերդլով համայնքների գործող և սկսնակ կին ձեռներեցներ, գյուղատնտեսներ, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ: Ձեռներեցության դասընթացին մասնակցած և այն հաջողությամբ ավարտած մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:
Դասընթացն անցկացվում էր CEFE (Գիտելիքահեն Տնտեսության Կառուցում Ձեռնարկությունների Կայացման Ճանապարհով) մեթոդոլոգիայով: Դասընթացը տևեց մեկ ամիս, որն իր մեջ ներառում էր բուն դասընթացներ, խորհրդատվություն, բիզնես ծրագրի մշակում և ներկայացում: Ձեռներեցության դասընթացների նպատակն էր` նպաստել ՀՀ Լոռու մարզում կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը` կանանց ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների զարգացման միջոցով:
Նախապես մշակված չափորոշիչների հիման վրա կընտրվեն լավագույն գործարար ծրագրերը, որոնք կֆինանսավորվեն ՀԵԿԱ-ի կողմից:
Ստորև ներկայացված են Ստեփանավանի համախմբի ձեռներեցության դասընթացի մասնակիցների կարծիքները.
««Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը կանանց զարգացմանն ուղղված արդյունավետ ծրագիր է: Ծրագրի շրջանակներում կազմակերպված ձեռներեցության դասընթացն օգնում է պլանավորել բիզնեսը, հստակ քայլերով նախատեսել անելիքները դեպի բիզնես նպատակ: Անկախ դրամաշնորհ ստանալ-չստանալու հանգամանքից` կարծում եմ` այն կնպաստի, որ մասնակիցներն իրականացնեն իրենց գործարար ծրագրերը, հիմնեն իրենց բիզնեսն ու գրագետ վարեն այն»: Նազելի Ավագյան, ք. Ստեփանավան
««Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը մեր տարածաշրջանի համար շատ կարևոր ծրագիր է, որը խթան կհանդիսանա համայնքների կանանց ակտիվության բարձրացմանը: Իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀԵԿԱ-ին` հագեցած ու հետաքրքիր դասընթացի կազմակերպման համար»: Մանյա Մելիքջանյան, ք. Ստեփանավան
2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի տևողությունը 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլն է:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն