ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Սպիտակում կայացավ Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) սրճարան աշխատաժողովը

07/07/2014
   
Սպիտակում տեղի ունեցավ Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) սրճարան աշխատաժողովը, որն անցկացվեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում: «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ: Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) սրճարան աշխատաժողովը կլոր սեղան քննարկում է, որի նպատակն է` նպաստել համայնքների տնտեսական խնդիրների լուծմանը:
Միջոցառմանը ներկա էին Սպիտակի համախմբի` Սպիտակ, Շիրակամուտ, Քարաձոր, Գեղասար, Սարահարթ, Սարամեջ, Լեռնանցք, Լեռնավան, Շենավան, Ջրաշեն, Ղուրսալի համայնքների ներկայացուցիչները, համայնքների ղեկավարները:
Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին յուրաքանչյուր համայնքի մրցակցային առավելությունները, սահմանեցին համայնքներում առկա ամենակարևոր խնդիրները, ինչպես նաև քննարկեցին համայնքների տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները:
«ՏՏԶ բաղադրիչի իրականացման գործում ՀԵԿԱ-ն որդեգրել է համախմբային (կլաստերային) մոտեցում` համայնքին դիտարկելով հարակից համայնքների զարգացման համատեքստում, ինչն էապես բարձրացնում է ծրագրի արդյունավետությունը: ՏՏԶ բաղադրիչին կհաջորդեն ձեռներեցության դասընթացները կանանց համար: Ձեռներեցության դասընթացների` լավագույն բիզնես ծրագրեր ներկայացրած մասնակիցները ՀԵԿԱ-ի կողմից կստանան ֆինանսական աջակցություն»,-նշեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի տևողությունը 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլն է:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:
Share |

Կարդացեք այս բաժնում