«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ախթալայում տեղի ունեցավ սեմինար, որին մասնակցում էին դեռևս ս.թ. ապրիլի 30-ին դրամաշնորհների արժանացած կանայք` Շնող, Թեղուտ, Ախթալա և Ճոճկան համայնքներից:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
Սեմինարի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան ՀԵԿԱ-ի ֆինանսական խորհրդատուին հարցեր ուղղելու և ստանալու խորհրդատվություն իրենց բիզնես պլանների ֆինանսական մասի վերաբերյալ` հետագայում վերջնական ճշգրտումներ իրականացնելու նպատակով:
2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի տևողությունը 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլն է:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն