Կայացավ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին ՀԵԿԱ-ի անդամներ, կամավորներ, շահառուներ, համակիրներ, ՀԵԿԱ-ի կողմից ստեղծված և համակարգվող ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներ և այլք: Ելույթով հանդես եկան ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը և ՀԵԿԱ վերստուգիչ հանձնաժողովի նախագահը` մասնակիցներին ներկայացնելով ՀԵԿԱ-ի հաշվետու ժամանակահատվածի հաշվետվությունը: Հաշվի առնելով ՀԵԿԱ-ի տասնամյակը` ընդհանուր ժողովի մասնակիցներին ներկայացվեցին ՀԵԿԱ-ի տասնամյա գործունեության ընթացքում արձանագրված ձեռքբերումներն ու հաջողությունները:
Քննարկում ծավալվեց ՀԵԿԱ-ի տասնամյակի շրջանակներում առաջիկայում նախատեսվող գործողությունների և միջոցառումների շուրջ, մասնակիցները հանդես եկան իրենց դիտարկումներով և առաջարկություններով:
Ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի ունեցան ՀԵԿԱ նախագահի և Նախագահության կազմի ընտրությունները: Փակ քվեարկության արդյունքում ՀԵԿԱ նախագահ վերընտրվեց Լիլիթ Ասատրյանը, վերաձևավորվեց 6 հոգուց բաղկացած Նախագահություն:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն