ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«Մշակույթի նոր շունչ. Հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով»-թրեյներների մրցույթ

19/03/2012
«Մշակույթի նոր շունչ. Հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագիրն իրականացնում են Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ), «Տոտեմ» Երիտասարդական նախաձեռնությունների Հերսոնյան Կենտրոնը (Ուկրաինա), «CCC Ստեղծագործական կենտրոն» Բարեգործական Հիմնադրամը (Ուկրաինա), “DRONI” ասոցիացիան (Վրաստան)։

ԹՐԵՅՆԵՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

«Մշակույթի նոր շունչ. Հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում հայտարարվում է թրեյներների մրցույթային ընտրություն մշակութային կառավարման ոլորտում, միջոլորտային համագործակցության, ծրագրերի ղեկավարման, ծրագրերի շրջանակներում թրեյնինգային ծրագրի իրականացման համար արդյունավետ հաղորդակցություն։
«Մշակույթի նոր շունչ. Հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագիրը կիրականացվի 3 երկրներում` Հայաստանում, Ուկրաինայում (Հարավային մաս` Հերսոն, Նիկոլաև, Օդեսա և Ղրիմ) և Վրաստանում։ Ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում և ֆինանսավորվում է Եվրամիության կողմից:

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
  • Ավանդական մշակութային ժառանգության` տարբեր մակարդակների (մարզային, տարածքային, ազգային) գավառագիտության, պատմության, հնագիտության, արվեստի և այլ տիպի թանգարանների վրա հիմնված` լավագույն նորարարական մշակութային և ստեղծագործական փորձի խրախուսում և տարածում:
  • Հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միավորումների, ֆորմալ և ոչ ֆորմալ ստեղծագործական խմբերի, առանձին հեղինակների և ուղղորդողների ներգրավում թանգարանների հետ համագործակցության մեջ` վերջիններիս նոր շունչ հաղորդելու, նոր լսարանի ներգրավման և հասարակության առավել լայն շերտերի համար թանգարաններն ավելի բաց ու գրավիչ դարձնելու նպատակով:
  • Մշակույթի ոլորտում պետական, ոչ պետական և առևտրային (զբոսաշրջային) կազմակերպությունների միջև համագործակցության, ինչպես նաև Արևելյան գործընկերության տարածաշրջանում միջազգային համագործակցության զարգացում:

Ծրագրի շրջանականերում նախատեսվում է կազմակերպոլ թրեյնինգներ (երկու եռօրյա թրեյնինգներ) ծրագրի մասնակից երկրների մասնակիցների համար, (տեղական հասարակական կազմակերպություններ, թանգարաններ, ստեղծագործական նախաձեռնողական խմբեր, զբոսաշրջության բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներ)։ Դասընթացի թեման իր մեջ կներառի հետևյալ թեմաները՝ միջոլորտային համագործակցության զարգացում, արդյունավետ հաղորդակցություն, մշակութային կառավարում, ծրագրերի կառավարում։

Ընտրված թրեյներների աշխատանքը իր մեջ ներառում է.
  • Մասնակցություն Դասավանդողների համար դասընթացին (ք. Կիև, 2012 Ապրիլ ամսվա 2-րդ կես)
  • Թրեյնինգային կուրսի նյութերի մշակում
  • Դասընթացների անցկացում Հայաստանում, 2012 մայիս – հուլիս ամիսների ընթացքում (երկու եռօրյա դասընթացներ 20-25 հոգուց բաղկացած խմբի համար):
Մրցույթին մասնակցելու համար Հայաստանից հրաիրվում են դասընթացավարներ, ովքեր.
  • Ունեն դասընթացների նյութեր մշակելու փորձ և հասարակական կազմակերպությունների, տեղական կազմակերպությունների համար դասընթաց վարելու փորձ հետևյալ թեմաներով՝ ծրագրային կառավարում, մշակութային կառավարում, միջոլորտային համագործակցություն, արդյունավետ հաղորդակցություն:
  • Ունեն թեմային համապատասխան գիտելիքներ և որակավորում։
  • Տիրապետում են ռուսերեն (և/կամ անգլերեն) լեզվին: Օտար լեզուն անհրաժեշտ է «Դասընթաց դասընթացավարների համար» ծրագրին մասնակցելու համար)։
Առավելություն կունենան այն դիմորդները, ովքեր ունեն փորձ մշակութային ծրագրերի մշակման և իրականացման ոլորտում, մշակույթի կառավարման ոլորտում։
Ծրագրի մրցույթին մասնակցելու համար դիմորդները պետք է ներկայացնեն իրենց ինքնակենսագրությունը և մոտիվացիոն նամակ, որում նշված կլինի, թե ինչու է ցանկանում մասնակցել ծրագրին որպես դասընթացավար: Անհրաժեշտ է նշել նաև աշխատանքային փորձը, ինչպես նաև ակնկալվող վարձատրության չափը (մեկ աշխատանքային օրվա արժեքը)։
Մոտիվացիոն նամակը և ինքնակենսագրությունը հայերեն (պարտադիր) և ռուսերեն կամ անգլերեն լեզվով մասնակիցները պետք է ուղարկեն էլեկտրոնային հասցեին մինչև 2012թ. ապրիլի 2-ը, ժամը 18.00։ Էլեկտրոնային նամակի <<Թեմայի>> բաժնում նշել՝ «Trainer - Culture»:
Share |

Կարդացեք այս բաժնում