ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Օպերատորական վարպետության դասընթաց

09/02/2012
ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամը կազմակերպում է վավերագրական ֆիլմարտադրողների, TV օպերատորների և ձայնագրման ինժեներների արագացված դասընթացներ սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար:

Նկարագրություն
Դասընթացների տևողությունը 3-5 ամիս է, որի ընթացքում ուսանողները կծանոթանան ֆիլմարտադրության պատմության նշանավոր իրադարձություններին և զարգացումներին, լուսանկարչության և օպերատորական հիմունքներին, կսովորեն հետևյալ հմտությունները՝

1.Հեղինակային լուսանկարչություն;
2.Աշխատանք “CANON” լուսանկարչական խցիկներով;
3.Ֆոտո ժուռնալիստիկա;
4.Աշխատանք “SONY” տեսախցիկներով;
5.Աշխատանք բնական և արհեստական լույսերի ներքո;
6.Ձայնագրում “SENNHEISER” միկրոֆոններով;
7.Վավերագրական ֆիլմերի պրոեկտների ձևավորում և պրոդյուսինգ;
8.Աշխատանք ռեժիսորների և լրագրողների հետ;
9.Դոկումենտալ ֆիլմերի և օպերատորական աշխատանքների դիտում;
10.Դոկումենտալ ֆիլմերի ռեժիսսուրա;
11.Դիսթրիբյութինգի հիմունքներ;
12.Ծանոթություն միջազգային կինոփառատոնների հետ:

Դասընթացների մասին
- Դասընթացներն անց են կացվում ԱՌԴԱ ուսումնական և աջակցման կենտրոնի շենքում, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած, ջեռուցվող սենյակում։
- Յուրաքանչյուր խմբում կընդգրկվեն 10-12 ուսանող:
- Դասընթացները կանցկացվեն շաբաթական 2 անգամ, 2 ժամ տևողությամբ:
- Ուսուցումն իրականացվում է տեսական ուսուցման և գործնական պարապմուքների միջոցով:

Ինչպե՞ս գրանցվել
Դասընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու, ինչպես նաև գրանցվելու համար կարող եք զանգել կամ այցելել ԱՌԴԱ ուսումնական և աջակցման կենտրոնի գրասենյակ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ ժ. 14:00-17:30:

ԱՌԴԱ ուսումնական և աջակցման կենտրոն
Հեռ. 209422
Հասցե: Պարույր Սևակի 9
(թիվ 154 մանկապարտեզի բակում, թիվ 127 դպրոցի հարևանությամբ)
http://facebook.com/TradeTechnologyCenter
Share |

Կարդացեք այս բաժնում