ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամը կազմակերպում է անգլերեն լեզվի դասընթացներ սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար:
Նկարագրություն
Դասընթացների նպատակն է անգլերեն լեզվի նկատմամբ լեզվական և հոգեբանական պատնեշի հաղթահարումը և ուսանողի հաղորդակցական հմտությունների զարգացումը (լսել – հասկանալ – խոսել): Դասընթացները բաղկացած են 5 մակարդակից, յուրաքանչյուր մակարդակի տևողությունը 2 ամիս է:
1.Սկսնակ
2.Տարրական
3.Նախնական միջին
4.Միջին
5.Բարձրագույն միջին
Ինչպե՞ս գրանցվել
Բոլոր շահագրգիռ անձինք պետք է այցելեն ԱՌԴԱ Ուսումնական և Աջակցման Կենտրոնի գրասենյակ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ ժ. 14:00-17:30: Դասընթացներում ընդգրկվելու համար ուսանողները պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր ընտանիքի սոցիալական վիճակի մասին:
Համապատասխանելիության դեպքում ուսանողները պետք է հանձնեն Կենտրոնի կողմից տրամադրվող կողմնորոշիչ թեստը, որի արդյունքների հիման վրա կընդգրկվեն համապատասխան խմբում։ Դասընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կարող եք զանգել կամ այցելել ԱՌԴԱ Ուսումնական և Աջակցման Կենտրոն։
Դասընթացների մասին
- Դասընթացները կանցկացվեն ԱՌԴԱ Ուսումնական և Աջակցման Կենտրոնի շենքում, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած, ջեռուցվող սենյակում։
- Յուրաքանչյուր խմբում կընդգրկվեն 10-12 ուսանող:
- Դասընթացները կանցկացվեն շաբաթական 3 անգամ, 2 ժամ տևողությամբ:
- Ուսանողներին կտրամադրվեն դասագրքեր և համապատասխան տետրեր:
Լրացուցիչ տեղեկություններ կազմակերպության մասին
ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, որը ծառայում է սոցիալապես անապահով երեխաների, ծերերի և ընտանիքների կարիքներին:
ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամ
Հեռ. 209422
Հասցե: Պարույր Սևակի 9
(թիվ 154 մանկապարտեզի բակում, թիվ 127 դպրոցի հարևանությամբ)
http://facebook.com/TradeTechnologyCenter