Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է «Գերազանց ուսուցման եւ նվաճումների ծրագիրը» (ԳՈՒՆ):
Այս ծրագիրը եզակի հնարավորություններ կընձեռի անգելերեն լեզվի և հասարակագիտական առարկաների մի խումբ ուսուցիչներին զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները, բարելավել դասավանդման հմտությունները եւ խորացնել Միացյալ Նահանգների մասին գիտելիքները: Ծրագրի մասնակիցներն ԱՄՆ կմեկնեն 2013 թվականի գարնանը կամ աշնանը` համալսարաններից մեկում մասնակցելու վեցշաբաթյա մասնագիտական զարգացման ծրագրին: Դիմումի ձևը և ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տեղադրված է ԱՄՆ դեսպանատան կայքէջի հայտարարությունների բաժնում` www.usa.am: Ծրագրի մասին տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ԱՄՆ դեսպանատան կրթական ծրագրերի պատասխանատու Հասմիկ Միքայելյանին 010-494410, 494211 հեռախոսահամարներով կամ էլեկտրոնային փոստի
հասցեով: Դիմումների ներկայացման վերջին օրն է 2012 թ. ապրիլի 6-ը: