ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«Մշակույթի նոր շունչ. Հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ԾՐԱԳԻՐ-Մասնակցության հրավեր

19/03/2012
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Ժամանակակից աշխարհում թանգարանը միայն արժեքների հավաքածու, հնությունների պահոց կամ փաստաթղթերի արխիվ չէ: Այն, նախևառաջ, վայր է մշակութային-կրթական գործունեության համար: Եվրոպայի շատ երկրներում և ԱՄՆ-ում թանգարանները վերածվում են ոչ ֆորմալ կրթության կենտրոնների տարբեր խմբերի այցելուների համար` երեխաներից և երիտասարդներից մինչև համացանցից օգտվողներ ու սահմանափակ հնարավորություններով մարդիկ: Ձևավորվել և զարգանում է «թանգարանային մանկավարժություն» հասկացությունը:
Իհարկե, ոչ բոլոր թանգարանները հնարավորություն ունեն իրենց բազայում ստեղծելու նոր կառույցներ` թանգարանային մշակութային-կրթական կենտրոններ: Հատկապես դա վերաբերում է մարզային և տեղական ոչ մեծ թանգարաններին: Բայց շատ դեպքերում դրա անհրաժեշտությունն էլ չի լինում: Նոր լսարանի ներգրավման, պատմամշակութային ժառանգությունը «վերակենդանացնելու» և այն գրավիչ դարձնելու համար թանգարանը կարող է համագործակցել ոչ միայն ուսումնական հաստատությունների, այլև հասարակական կազմակերպությունների, ոչ պետական մշակութային կենտրոնների, պատկերասրահների հետ և, իհարկե, չմոռանալ զբոսաշրջային օպերատորների հետ համագործակցությունից ստացվող:
Նման համագործակցությունը շատ արդյունավետ է և փոխշահավետ: Հենց մշակույթի ոլորտում պետական և ոչ պետական կազմակերպությունների փոխազդեցության և համագործակցության մոդելները կխրախուսվեն «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը կիրականացվի 3 երկրներում` Հայաստանում, Ուկրաինայում (Հարավային մաս` Հերսոն, Նիկոլաև, Օդեսա և Ղրիմ) և Վրաստանում։ Ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերությանծրագրերի շրջանակներում և ֆինանսավորվում է Եվրամիության կողմից:

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
  • Ավանդական մշակութային ժառանգության` տարբեր մակարդակների (մարզային, տարածքային, ազգային) գավառագիտության, պատմության, հնագիտության, արվեստի և այլ տիպի թանգարանների վրա հիմնված` լավագույն նորարարական մշակութային և ստեղծագործական փորձի խրախուսում և տարածում:
  • Հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միավորումների, ֆորմալ և ոչ ֆորմալ ստեղծագործական խմբերի, առանձին հեղինակների և ուղղորդողների ներգրավում թանգարանների հետ համագործակցության մեջ` վերջիններիս նոր շունչ հաղորդելու, նոր լսարանի ներգրավման և հասարակության առավել լայն շերտերի համար թանգարաններն ավելի բաց ու գրավիչ դարձնելու նպատակով:
  • Մշակույթի ոլորտում պետական, ոչ պետական և առևտրային (զբոսաշրջային) կազմակերպությունների միջև համագործակցության, ինչպես նաև Արևելյան գործընկերության տարածաշրջանում միջազգային համագործակցության զարգացում:
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
  • Ի մի բերել, խրախուսել և տարածել ավանդական մշակութային ժառանգությունը պահպանած թանգարանների ու հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միավորումների, առանձին հեղինակների և մշակույթի ոլորտի կառավարիչների (կուռատորների), առևտրային (զբոսաշրջային) կազմակերպությունների, պետական հաստատությունների միջև հաջող համագործակցության փորձը,
  • սոցիալական տարբեր խմբերի համար ընդլայնել հասանելիությունը դեպի մշակույթ,
  • զարգացնել և ներդնել ոչ ֆորմալ միջմշակութային կրթության համակարգ երիտասարդության համար,
  • Արևելյան գործընկերության շրջանակներում ընդլայնել միջմշակութային երկխոսությունը:
ԾՐԱԳՐԻ ՓՈՒԼԵՐԸ

1. 2012թ., ՓԵՏՐՎԱՐ - ՀՈՒՆԻՍ
Նախագծի պոտենցիալ մասնակից կազմակերպությունների բաց մրցույթ և նախնական մոնիթորինգ:
2. 2012թ., ՀՈՒԼԻՍ – ՕԳՈՍՏՈՍ
Զբոսաշրջային բիզնեսի և մշակութային վարչությունների ներկայացուցիչների, մշակութային հասարակական կազմակերպությունների, հեղինակների, ուղղորդողների, թանգարանների ակտիվ անդամների համար համագործակցության, լսարանի ձևավորման, կոմունիկացիաների, մշակութային մենեջմենթի, նախագծերի մենեջմենթի վերաբերյալ դասընթացներ (թրեյնինգ):
3. 2012թ., ՀՈՒԼԻՍ
Կայքի ստեղծում և գործարկում, որը հնարավորություն կընձեռի փոխանակվել լավագույն փորձով ու գաղափարներով:
4. 2012թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ – 2013թ. ՄԱՅԻՍ
Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի Հարավային մասի երիտասարդության համար թանգարանների հենքի վրա ոչ ֆորմալ կրթության զարգացման ծրագիր: Մասնակիցները ընտրվելու են մրցութային հիմունքներով: Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում ընդհանուր թվով կկազմակերպվի 7 հատուկ դասընթաց թանգարանների հենքի վրա: Յուրաքանչյուր հատուկ դասընթացի մասնակիցների խումբը (25-ական մասնակցից) ամեն անգամ կլինի տարբեր, միևնույն ժամանակ բազմամշակութային, ներառելով երեք երկրների երիտասարդների: Յուրաքանչյուր հատուկ դասընթացը կտևի 12 օր։ Յուրաքանչյուր հատուկ դասընթացի արդյունքը կլինի մասնակիցների կողմիցվ տվյալ թանգարանի համար մշակված գաղափարների և փոքր նախագծերի ներկայացումը:

5. 2012թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ – 2013թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ
Փոքր դրամաշնորհների մրցույթ «Հասարակական կազմակերպություն - թանգարան» գործընկերության համար հաղթողներին (ՀԿ-ներ, բարեգործական հիմնադրամներ) ներկայացված նախագծերի իրականացման համար հաղթողներին կցուցաբերվի 2000-10 000 եվրոյին համարժեք դրամաշնորհներ` կախված նախագծի բնույթից: Կխրախուսվեն այն նախագծերը, որոնք կլինեն թանգարանների կամ պատմամշակութային ժառանգության այլ օբյեկտների հիման վրա ոչ ֆորմալ կրթության որակավորման փուլի մասնակիցների գաղափարների շարունակությունը:

6. 2013թ. ՆՈՅԵՄԲԵՐ
Ք. Օդեսայում (Ուկրաինա) «Մշակույթը զարգացման համար» միջազգային ֆորում` լավագույն փորձի փոխանակման համար:


Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ԾՐԱԳՐԻՆ

Մասնակիցները պետք է ներկայացնեն Հայաստանը, Ուկրաինայի Հարավային մասը, Վրաստանը: Հրավիրվում են մասնակցելու.
1.Թանգարանները, ինչպես նաև այլ մշակութային հաստատություններ, որոնք գործում են ավանդական պատմամշակութային ժառանգության հիման վրա և որոնք բաց են նոր գաղափարների համար, ձգտում են ընդլայնել իրենց աշխատանքը, ներգրավել նոր լսարանի, հաստատել նոր կապեր:
2.Մշակութային ոլորտի հասարակական կազմակերպություններ, մշակույթի աշխատակիցներ (կուռատորներ), նկարիչներ, ովքեր նորարար մոտեցումներ են ունեն և հետաքրքրված են ավանդական մշակութային ժառանգության հիման վրա ստեղծագործական ակտիվության զարգացմամբ:

Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել երկու հայտերից մեկը կամ թանգարանների համար նախատեսված կամ հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական խմբերի և հեղինակների համար նախատեսված հայտը) և ուղարկել էլեկտրոնային հասցեին, մինչև 2012թ. ապրիլի 2-ը` «Թեմա» բաժնում նշելով «Մշակույթ. մասնակցության հայտ» վերնագիրը:
Հայտարարությունները տե՛ս ստորև:

Նախնական ընտրության արդյունքները կհայտարարվեն մինչև 2012 թ. ապրիլը:

Միջազգային ոչ ֆորմալ կրթության հատուկ դասընթացների մասնակիցների համար մրցույթի մասին լրացուցիչ կհայտարարվի մինչև 2012թ. սեպտեմբերը:

Բոլոր հարցերով, խորհրդատվության և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ՀԵԿԱ գրասենյակ 094580787 հեռախոսահամարին կամ գրել էլեկտրոնային հասցեին, «Թեմա» բաժնում նշելով «Մշակույթ» վերնագիրը։

Ծրագիրն իրականացնում են Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (AYWA), «Տոտեմ» Երիտասարդական նախաձեռնությունների Հերսոնյան Կենտրոնը (Ուկրաինա), «CCC Ստեղծագործական կենտրոն» Բարեգործական Հիմնադրամը (Ուկրաինա), “DRONI” ասոցիացիան (Վրաստան)։
Share |

Կարդացեք այս բաժնում