ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Կանանց մեկամսյակին նվիրված ավանդական բարեգործական տոնավաճառ

13/02/2012
Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան կազմակերպում է իր ավանդական դարձած
բարեգործական տոնավաճառը` նվիրված կանանց մեկամսյակին:
Տոնավաճառին իրենց արտադրանքներով (կերամիկա, ձեռագործ աշխատանքներ, զարդեր, դեկորատիվ պարագաներ, նկարներ և այլն) կարող են մասնակցել անհատներ և կազմակերպություններ:
Միջոցառման հասույթը կտրամադրվի ՀՀ մարզերում կանանց տնտեսական և մշակութային մասնակցության խթանման նպատակով իրագործվող ծրագրերին:

Բարեգործական տոնավաճառը գործելու է 2012թ. մարտի 4-ին, կիրակի օրը,
ժամը 10.00-18.00-ն, «Կոնգրես» հյուրանոցում (հասցեն` Երևան, Իտալիայի փողոց 1)
:
Մուտքն ազատ է:
Share |

Կարդացեք այս բաժնում