Նկարագրություն
Դասընթացի նպատակն է երիտասարդ կանանց և մայրերին տալ դերձակի մասնագիտությամբ կրթություն՝ դյուրացնելու համար նրանց մուտքն աշխատաշուկա և բարելավելու նրանց կենսամակարդակը:
- Ձևագիտություն
- Կարի տեսակներ
- Կարի տեխնոլոգիա
- Հագուստի մոդելավորում
- Հարսանեկան հագուստներ, վարագույրներ, սփռոցներ, ծածկոցի գծագրում, ձևում և կարում
- Կիսաշրջազգեստի, շրջազգեստի, տաբատի հիմքի գծագրում և ձևում
Դասընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կարող եք զանգել կամ այցելել ԱՌԴԱ ուսումնական և աջակցման կենտրոնի գրասենյակ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ ժ. 14:00-17:30:
ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամ
Հեռ. 209422
Հասցե: Պարույր Սևակի 9
(թիվ 154 մանկապարտեզի բակում, թիվ 127 դպրոցի հարևանությամբ)
Դասընթացների մասին
- Դասընթացները կանցկացվեն ԱՌԴԱ Ուսումնական և Աջակցման Կենտրոնի շենքում, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած, ջեռուցվող սենյակում։
- Դասընթացի տևողությունը 5 ամիս է:
- Յուրաքանչյուր խմբում կընդգրկվեն 4-6 ուսանող:
- Դասընթացները կանցկացվեն շաբաթական 3 անգամ, 2 ժամ տևողությամբ:
- Դասընթացի վերջում ուսանողներին կտրամադրվեն միկրովարկեր՝ սեփական գործ սկսելու համար:
http://facebook.com/TradeTechnologyCenter