ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ԱՌԴԱ ուսումնական և աջակցման կենտրոնի դասընթացներ

08/02/2012
ԱՌԴԱ ուսումնական և աջակցման կենտրոնը հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցելու տարբեր դասընթացների: Մանրամասներին ծանոթանալու համար սեղմեք հղումները:




Անգլերենի դասընթացներ

Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն անգլերենի քերականության հիմնական կանոնների մասին գիտելիքներ, կընդլայնեն իրենց բառապաշարը, կկարողանան արտահայտել ինքնուրույն մտքեր, կզարգացնեն բանավոր խոսքի հմտությունները, կկարողանան ազատ հաղորդակցվել:

Տևողությունը՝ 2 ամիս, շաբաթական 3 անգամ:

Կար ու ձևի դասընթացներ

Կարի տեսակներ, կիսաշրջազգեստի, շրջազգեստի, տաբատի հիմքի գծագրում և ձևում, կարի տեխնոլոգիա, վարագույրներ, սփռոցներ, ծածկոցի գծագրում, ձևում և կարում:
Դասընթացի վերջում ուսանողներին կտրամադրվեն միկրովարկեր` սեփական գործ սկսելու համար:
Տևողությունը՝ 5 ամիս, շաբաթական 3 անգամ:

Օպերատորական վարպետության դասընթացներ

Հեղինակային լուսանկարչություն, Ֆոտո ժուռնալիստիկա, օպերատորական հիմունքներ, դոկումենտալ ֆիլմերի պրոյեկտների ձևավորում և պրոդյուսինգ, աշխատանք ռեժիսորների և լրագրողների հետ:

Տևողությունը՝ 5 ամիս, շաբաթական 2 անգամ:

Դասընթացների պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև գրանցվելու համար կարող եք զանգել կամ այցելել Պ. Սևակի 9, հեռ. 209422 յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ ժ. 14:00-17:30:

http://facebook.com/TradeTechnologyCenter
Share |

Կարդացեք այս բաժնում