ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ԱՐՎԵՍՏԻ ԽՄԲԱԿ | 4-15 տարեկան երեխաների համար

10/05/2012
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան կազմակերպում է դասընթացներ արվեստի խմբակի շրջանակներում։ Խմբակում երեխաները ձեռք կբերեն գիտելիքներ և հմտություններ արվեստի տարբեր ճյուղերի մասին, ինչպես նաև ժամանակը կանցկացնեն հաճելի և օգտավետ։

Արվեստի խմբակում կդասավանդվեն հետևյալ առարկաները՝
  • Նկարչություն (գծանկար,գունանկար),
  • Տեխնոլոգիա (աշխատանք նյութի վրա),
  • Պլաստիլինով աշխատանք,
  • Ծանոթություն հայ և արտասահմանյան արվեստի պատմության հետ,
  • Գունատեսություն։
Խմբակի շրջանակներում կկազմակերպվեն արտագնա դասընթացներ (դասեր բնության գրկում,այցելություն թանգարաններ):


Կկազմակերպվեն խմբակի մասնակիցների լավագույն աշխատանքների ցուցահանդեսներ։

Խմբակը կազմակերպվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի գրասենյակում (Հասցեն՝ ք.Երևան, Աբովյան 37, բն.9)։

Խմբակը գործում է շաբաթական 2 անգամ, դասի տևողությունը՝ 1,5-2 ժամ։

Գրանցման և մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 010 58 07 87 հեռախոսահամարով (Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա):
Share |

Կարդացեք այս բաժնում