Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) իրականացնում է «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից:
Ծրագրի նպատակն է` խթանել կանանց տնտեսական մասնակցությունը ՀՀ-ում:
Ծրագրի շրջանակներում կստեղծվի Կին ձեռներեցների ցանց, ինչպես նաև կհիմնվի Կին ձեռներեց դեսպանների ինստիտուտ:
Կին ձեռներեցների ցանցում ընդգրկվելու են ձեռներեց կանայք, սկսնակ կին ձեռներեցներ (գործարարներ), սոցիալական ձեռներեցներ, ինչպես նաև տնտեսական մասնակցության ուղղությամբ աշխատանքներ տանող և այս թեմայով հետաքրքրվող ուսանողուհիներ: Ցանցը հնարավորություն կտա կին ձեռներեցներին գտնել նոր գործընկերներ, իրենց գործունեության մասին տեղեկացնել հասարակության ավելի լայն շրջանակներին, այդ թվում նաև արտերկրում, ծանոթանալ գործընկերների հաջողված փորձերին, միավորվելու շնորհիվ առավել լսելի դարձնել ոլորտի հիմնախնդիրները:
Ցանցը և ծրագիրն ամբողջապես հնարավորություն կստեղծեն կին ձեռներեցների համար ոչ միայն զարգացնել իրենց գործը, այլև հանդիսանալ որպես խորհրդատուներ սկսնակ և խորհրդատվության կարիք ունեցող կին ձեռներեցների համար:
Կին Ձեռներեց դեսպանների ինստիտուտի նպատակն է` խրախուսել կին ձեռներեցներին, ստեղծել հաջողակ կին ձեռներեցի մոդել, ընդգծել կնոջ տնտեսական մասնակցության կարևորությունը ՀՀ-ի համար, հրապարակել հաջողված օրինակները կին ձեռներեցներին ոգեշնչելու համար:
Դեսպանները կընտրվեն մրցութային հիմունքներով, առաջադրման կամ ինքնաառաջադրման միջոցով:
«Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում, ի թիվս Կին ձեռներեցների ցանցի և Կին ձեռներեց դեսպանների ինստիտուտի, կազմակերպվելու են նաև ուսուցողական դասընթացներ, խրախուսական միջոցառումներ: Ստեղծվելու է նաև կին ձեռներեցների գործունեությունը ներկայացնող վեբ կայք, կազմակերպվելու է «Կին Ձեռներեց» ազգային մրցանակաբաշխություն, քննարկումներ, համաժողով և այլ միջոցառումներ:
Հայտարարություն մարզերում կազմակերպվող դասընթացների մասին
Ծրագրի շրջանակներում ՀԵԿԱ-ն կազմակերպում է քննարկում դասընթացներ ՀՀ բոլոր մարզերում, մարզկենտրոններում: Դասընթացներն ընդգրկելու են այնպիսի թեմաներ, որոնց մասին իրազեկման բարձրացումը կնպաստի մասնակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը ձեռներեցության ոլորտում: Դասընթացներին կարող են մասնակցել տվյալ մարզը ներկայացնող սկսնակ, զարգացող և կայացած գործարար կանայք (հիմնադիրներ, նախագահներ, կառավարիչներ, տնօրեններ, սոցիալական ձեռներեցներ և այլն):
Դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է լրացնել մասնակցության հայտը և ուղարկել հասցեին, (Cc: ):
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՄԱՐԶ | ՀԱՅՏԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ |
Երևան | - |
Արարատ | 23.01.2012 |
Արմավիր | 23.01.2012 |
Կոտայք | 19.01.2012 |
Արագածոտն | 27.01.2012 |
Գեղարքունիք | 01.02.2012 |
Տավուշ | 15.02.2012 |
Լոռի | 16.02.2012 |
Վայոց Ձոր | 23.02.2012 |
Սյունիք | 24.02.2012 |
Շիրակ | 07.03.2012 |
Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի գրասենյակ
(հեռ.` (010)/(094)/(096) 58 07 87) կամ գրել էլ.հասցեին:
Մասնակցության հայտը ներբեռնելու համար տե՛ս հղումը: