ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. կարպետագործության, գորգագործության, կավագործության և փայտամշակման դասընթացներ

17/11/2011
Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան (ՀԵԿԱ) հայտարարում է կարպետագործության, գորգագործության, կավագործության և փայտամշակման դասընթացներ Լոռու մարզի Ախթալա քաղաքում բնակվող կանանց և աղջիկների համար:
Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ նշված ոլորտներում:
Ուսուցումը հաջողությամբ անցած մասնակիցները հետագայում կունենան հնարավորություն աշխատելու նշված ակումբների շրջանակներում:
Գորգագործության և կարպետագործության դասընթացներին կարող են մասնակցել 13 - 50 տարեկան կանայք և աղջիկներ:
Փայտագործության և կավագործության դասընթացներին կարող են մասնակցել 13-30 տարեկան տղաներ և աղջիկներ:
Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը` 2 ամիս:
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար զանգարել ՀԵԿԱ գրասենյակ` 010/094/096 580787 (Լիանա) կամ 077595458 (Շուշան Հոբոսյան) հեռախոսահամարներին:

Մեզ կարող են նաև դիմել նշված ոլորտների մասնագետներ:
Նշված ոլորտների (կարպետագործության, գորգագործության, կավագործության և փայտամշակման) մասնագետներին հրավիրում ենք համագործակցության:
Share |

Կարդացեք այս բաժնում