Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հայտարարում են Նա/նե լրագրողական աշխատանքների 4-րդ մրցույթը: Մրցույթն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակի, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և BMI ավիաընկերության հետ համատեղ։
Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները։ Տպագրված կամ հեռարձակված նյութերը կամ դրանց հեղինակների թեկնածությունը կարող են առաջադրել նաև հասարակական կազմակերպություններն ու անհատները: Նախատեսվում է նաև հանրային քվեարկություն Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի Facebook-ի էջում։
Նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2011թ հունվար - դեկտեմբեր ժամանակահատվածում, անդրադառնան քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից։ Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։
Անվանակարգեր
1.Հեռուստատեսային նյութ
2.Տպագիր հոդված
3.Ռադիոնյութ
4.Առցանց և բլոգի հոդված
5.Ֆոտո ռեպորտաժ (մեկ կամ ավելի լուսանկարներ)
6.Սոցիալական և առևտրային գովազդ, որն ապրանքը գովազդելիս անդրադառնում է կնոջ կերպարին կամ գենդերային հավասարությանը։
Մրցանակներ
1-ին մրցանակ- Նա/Նե արծաթե արձանիկ և 300.000 ՀՀԴ
2-րդ մրցանակ- Հավաստագիր և 150.000 ՀՀԴ
3-րդ մրցանակ- Հավաստագիր և 75.000 ՀՀԴ
Հատուկ մրցանակներ գործընկեր կազմակերպությունների կողմից
1.Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակը «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի շրջանակում հատուկ մրցանակ կշնորհի մոր և մանկան առողջության հարցերը թեմայով լավագույն նյութի հեղինակին:
2. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հատուկ մրցանակ կշնորհի Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների հարցերը թեմայով լավագույն նյութի հեղինակին:
3. Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան հատուկ մրցանակ կշնորհի լավագույն ուսանողական աշխատանքի հեղինակին:
Հայտերն ընդունվում են մինչև 2012թ-ի հունվարի 17-ը, մրցույթի արդյունքները կամփոփվեն 2012 թ-ի հունվարի վերջին և կներկայացվեն «Նա/Նե» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում։
Մանրամասն տեղեկությունների և նախորդ տարիների մրցանակակիրների աշխատանքերին ծանոթանալու համար այցելեք Բրիտանական խորհրդի կայքը և Բրիտանական խորհրդի Facebook-ի էջը:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակ, մինչև դեկտեմբերի 10-ը Բաղրամյան 24 հասցեով, դեկտեմբերի 11-ից Ալեք Մանուկյան 9 հասցեով, կամ ուղարկել
էլ-փոստի հասցեով։ Էլեկտրոնային հայտերի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տպագրված նյութի սկանավորած տարբերակը։
Կից տեսե՛ք հայտարարությունը և լուսանկարը: