Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է Ամանորին և Սուրբ ծննդին նվիրված բարեգործական տոնավաճառ:
Երբ. 2011թ. դեկտեմբերի 3-ին, ժ. 10.00-19.00,
Որտեղ. Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտիի փող.1):
Միջոցառման հասույթը կտրամադրվի ՀՀ մարզերում կանանց տնտեսական և մշակութային մասնակցության խթանման նպատակով իրագործվող ծրագրերին:
Միջոցառման նորություններին կարող եք հետևել նաև Ֆեյսբուքում: