ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը հայտարարում է ակնարկների մրցույթ ուսանողների համար

21/11/2011
Երևան, 21-ը նոյեմբերի 2011 թ. Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակն, իր հանրային տեղեկատվության ծառայությունների շրջանակում, հայտարարում է ակնարկների (շարադրությունների) մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար: Մրցույթի նպատակն է բարձրացնել իրազեկությունն ու քննարկում ծավալել երկրի առջև ծառացած զարգացման հիմնական մարտահրավերների վերաբերյալ: Այն նաև կնպաստի Համաշխարհային բանկի` ներկայումս աշխատանքային փուլում գտնվող «Հայաստանում գյուղատնտեսության և գյուղերի զարգացման քաղաքականության» մասին զեկույցի նախապատրաստմանը:

Շարադրության թեման`
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ. ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԿՅԱՆՔԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ձեր կարծիքով` որո՞նք են Հայաստանի առջև ծառացած գլխավոր մարտահրավերները գյուղատնտեսության, սննդի արտադրության, գյուղերի տնտեսական զարգացման ոլորտներում և ի՞նչ լուծումներ եք տեսնում գյուղական երիտասարդության կյանքի բարելավման, մշակութային ժառանգության վերականգնման և համայնքային զբոսաշրջության զարգացման բնագավառներում:

ԱԿՆԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ 2012թ. ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ն Է:

Ձեր շարադրությունը կարող եք ուղարկել էլեկտրոնային փոստով` հասցեով, կամ ներկայացնել այն Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակ հետևյալ հասցեով` Գ. Լուսավորիչ 9, Երևան 0015: Ձեր աշխատանքը պետք է կենտրոնանա զարգացման մեկ ուղղության վրա` Ձեր ընտրությամբ, և չպետք է գերազանցի 4 էջը: Դիմումի փաթեթում խնդրում ենք ներառել. ա) Ձեր ուսանողական վավերական տոմսի պատճենը, բ) Ձեր անունը և տարիքը, գ) համալսարանը, ֆակուլտետը և տարին (կուրսը), դ) կոնտակտային տեղեկություններ (հեռախոս և էլեկտրոնային փոստի հասցե): Բոլոր շարադրությունները կգնահատվեն Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի փորձագետների կողմից: Լավագույն հինգ ակնարկների համար Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը կտրամադրի դրամական մրցանակներ:

Օրացույց
21-ը նոյեմբերի 2011 թ. - ակնարկների մրցույթի մեկնարկ
20-ը հունվարի 2012 թ. - ակնարկների ներկայացման վերջնաժամկետ
1-ը մարտի 2012 թ. - եզրափակիչ փուլի հաղթողների անունների հրապարակում
9-ը մարտի 2012 թ. - մրցանակաբաշխության արարողություն

Մրցույթի հայտարարության ամբողջական տեքստը տեղադրված է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի կայքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակ` Վիգեն Սարգսյանին/արտաքին կապերի պատասխանատու կամ Արմինե Գրիգորյանին/հանրային տեղեկատվության գծով օգնական` +374(10) 52 09 92 հեռախոսահամարով, կամ էլեկտրոնային փոստի միջոցով` , հասցեներով:

Հայաստանում Համաշխարհային բանկի գործունեության մասին տեղեկությունների համար
այցելեք մեր կայքէջը` www.worldbank.org.am:
Share |

Կարդացեք այս բաժնում