ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Երիտասարդական կարճ ֆիլմերի մրցույթի հայտարարություն

15/11/2011
ՄԱԿ ՀՏՎ, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակները 2011 թ. կազմակերպում են Երիտասարդական կարճ ֆիլմերի մրցույթ, որին հրավիրված են մասնակցելու Հայաստանի երիտասարդները:

Մրցույթը կազմակերպվում է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԻԳՀԳ), Երևանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Եվրոպայի խորհրդի գրասենյակների կողմից Հայաստանի արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2011թ. նոյեմբերի 28-ը:

Մանրամասն տեղեկատվության համար տեսեք կից նյութը կամ այցելեք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի վեբ կայք:
Share |

Կարդացեք այս բաժնում