ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Շարադրությունների և պաստառների մրցույթ «Կնոջ դերը իմ համայնքում» և «Իմ դերը իմ համայնքի զարգացման գործում» թեմաներով

05/07/2011
Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան, «Կանանց կարողությունների զարգացում ՀՀ-ում, Լոռու մարզում» ծրագրի շրջանակներում կազմակերպում է պաստառի և շարադրության մրցույթ: Ծրագրի գործընկերներն են` Նիդեռլանդների Թագավորության դեսպանությունը և Լոռու մարզպետարանը:

Պաստառի թեման է` «Կնոջ դերը իմ համայնքում»:
Շարադրության թեման է` «Իմ դերը իմ համայնքի զարգացման գործում»:

Ո՞վ կարող է մասնակցել.
Ե՛վ պաստառների, և՛ շարադրությունների մրցույթին կարող են մասնակցել Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Հաղպատ, Օձուն, Աքորի, Նեղոց, Այրում, Շամլուղ համայնքներում բնակվող 13-ից 40 տարեկան աղջիկներ և կանայք:
Պաստառների մրցույթին կարող են մասնակցել 13-20 տարեկան աղջիկներ:
Շարադրությունների մրցույթին կարող են մասնակցել 18-40 տարեկան աղջիկներ և կանայք:

Ի՞նչ է պահանջվում մասնակիցներից.
Պաստառներ.
Մասնակիցը պետք է ներկայացնի A4 չափի թղթի վրա արված գծանկար, կոլաժ, էսքիզ կամ գունանկար, որը կարտացոլի մրցույթի թեման` «Կնոջ դերը իմ համայնքում»: Կխրախուսվի ստեղծագործական մոտեցումը:
Պաստառը պետք է ունենա հեղինակի կողմից տրված վերնագիր: Պաստառի ներքևի աջ անկյունում պետք է նշված լինի հեղինակի անունը, ազգանունը, ծննդյան օրը/ամիսը/տարեթիվը, համայնքը, իսկ պաստառի հակառակ կողմում պետք է նշված լինի հեղինակի փոստային հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն (եթե կա) և հեռախոսահամարը:

Շարադրություններ.
Մասնակիցը պետք է ներկայացնի A4 թղթի չափի 1,5-ից 2 էջի սահմաններում ձեռագիր գրված շարադրություն: Շարադրության լեզուն հայերենն է: Շարադրությունը պետք է արտացոլի հեղինակի կարծիքը, մտորումները, գաղափարները և առաջարկությունները «Իմ դերը իմ համայնքի զարգացման գործում» թեմայի շուրջ:
Շարադրության համար նախատեսված թղթի վերևի հատվածում պետք է նշված լինի հեղինակի անունը, ազգանունը, ծննդյան օրը/ամիսը/տարեթիվը, համայնքը, հեղինակի փոստային հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն (եթե կա) և հեռախոսահամարը:
Այնուհետև գրվում է շարադրության վերնագիրը` «Իմ դերը իմ համայնքի զարգացման գործում», և գրվում է շարադրությունը:

Պաստառների և շարադրությունների մրցույթի նպատակն է` խրախուսել նշված համայնքների աղջիկներին և կանանց` արտահայտելու իրենց մտքերն ու գաղափարները թեմայի առնչությամբ:

Ու՞մ դիմել.
Երևանում` Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայի գրասենյակ` (010/094/096) 58 07 87 հեռախոսահամարով կամ էլ.հասցեով:
Լոռու մարզում` «Կանանց կարողությունների զարգացում ՀՀ-ում, Լոռու մարզում» ծրագրի պատասխանատու Լիանա Դալլաքյանին ` 093 10 92 47 հեռախոսահամարով:

Մրցույթի վերջնաժամկետը.
Բոլոր աշխատանքները պետք է հանձնվեն Լիանա Դալլաքյանին կամ նշված համայնքներում գործող Կանանց խորհուրդների համակարգողներին ` մինչև 2011թ. հուլիսի 9-ը, ժամը 14.00-ն: Աշխատանքները կամփոփվեն հաջորդող շաբաթվա ընթացքում: Հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիս ամսվա ընթացքում:

Մրցանակնե՞ր.
Ե՜վ պաստառների, և՜ շարադրությունների համար կլինեն 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի, ինչպես նաև խրախուսական մրցանակներ: Լավագույն պաստառները մեծ չափերով, ինչպես նաև լավագույն շարադրությունները կտպագրվեն հանրության լայն շերտերի համար:
Share |

Կարդացեք այս բաժնում