Այս տարի ևս շարադրության և պաստառների մրցույթները կանցկացվեն միասնական: 2011թ. թեման և՜ շարադրությունների, և՜ պաստառների համար հետևյալն է` "Կինը, որպես առաջնորդ":
Ով կարող է մասնակցել.
Պաստառների մրցույթին կարող են մասնակցել 6-րդ եւ 7-րդ դասարանների աշակերտներ ու աշակերտուհիներ:
Շարադրությունների մրցույթին կարող են մասնակցել 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտներ եւ աշակերտուհիներ, ինչպես նաեւ 1-ին կուրսի ուսանողներ:
Ինչ է պահանջվում մասնակիցներից.
Պաստառներ.
Մասնակիցը պետք է ներկայացնի A4 չափի գծանկար, կոլաժ, էսքիզ կամ գունանկար, որը կարտացոլի մրցույթի թեման` <<Կինը, որպես ղեկավար>>: Կխրախուսվի ստեղծագործական մոտեցումը: Աշխատանքը պետք է արտացոլի, կնոջը, որպես ղեկավար:
Պաստառը պետք է ունենա վերնագիր:
Շարադրություններ.
Լեզուն` հայերեն, բաղկացած մեկտողանի տետրի առավելագույնը չորս էջից: Պետք է արտացոլի հեղինակի կարծիքը, մտորումները, գաղափարները <<Կինը, որպես ղեկավար>> թեմայի վերաբերյալ:
Նպատակն է` խրախուսել ՀՀ երիտասարդներին` արտահայտել իրենց կարծիքն ու գաղափարները թեմայի առնչությամբ. ինչպես են նրանք ընկալում կնոջը, որպես ղեկավար:
Շարադրությունները կարող են պարունակել հետեւյալ հարցերի պատասխանները.
- Կարող է կինը լինել ղեկավար:
- Կան արդյոք այնպիսի ոլորտներ, որոնք ավելի հարմար են կամ հարմար չեն կնոջ կողմից ղեկավարման համար:
- Ինչպիսին է հայ հասարակության վերաբերմունքը կին ղեկավարի հանդեպ և ինչու: Ինչն է անհրաժեշտ փոխել, ինչու և ինչպես:
- Ճանաչում ես արդյոք կին ղեկավարների:
- Կա կին ղեկավար, որով հպարտանում ես:
- Եվ այլն:
Շարադրությունները պետք է գրվեն ինքնուրույն և հանձնվեն մրցույթի կազմակերպիչներին մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետը: Շարադրությունները պետք գրվեն դպրոցական մեկտողանի տետրի առավելագույնը չորս էջի ծավալով եւ լինեն շարադրության ձեւաչափով: Հեղինակները չպետք է պարզապես մեկ նախադասությամբ պատասխանեն վերոնշյալ հարցերին:
Նկարի և տետրի էջի հակառակ կողմում պարտադիր պետք է ընթեռնելի ձեռագրով նշել մասնակցի անունը, դպրոցը/ուսումնական հաստատությունը, դասարանը/կուրսը, քաղաքը/գյուղը, հասցեն, քաղաքային և բջջային հեռախոսների համարները` կոդերով, էլ.փոստի հասցեն:
Ում դիմել.
Երևանում` Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայի գրասենյակ` (010/094/096) 58 07 87 հեռախոսահամարով կամ էլ.հասցեով:
Մարզերում` Խաղաղության Կորպուսի Կամավոր Ռոբին Բուրոուսին` 098 89 20 18 հեռախոսահամարով կամ էլ.հասցեով:
Մրցույթի վերջնաժամկետը.
Բոլոր աշխատանքները պետք է հանձնվեն Խաղաղության Կորպուսի կամ ՀԵԿԱ գրասենյակ` մինչև ս.թ. 2011թ. մարտի 18-ը: Աշխատանքները կամփոփվեն հաջորդող շաբաթվա ընթացքում:
Մրցանակներ.
Ե՜վ պաստառների, և՜ շարադրությունների համար կլինեն 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի, ինչպես նաև խրախուսական մրցանակներ:
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա Երևանում, որին կհրավիրվեն բոլոր հաղթողները: