ՀՀ Կին ձեռներեցների ցանց

"ԵՍ ԻՆՔՍ ԵՄ ԿԵՐՏՈՒՄ ԻՄ ԱՊԱԳԱՆ"

28/02/2011
   
Կանանց պատմական միամսյակի շրջանակում
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցութամբ հայտարարում է
"ԵՍ ԻՆՔՍ ԵՄ ԿԵՐՏՈՒՄ ԻՄ ԱՊԱԳԱՆ"
վերնագրով
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Մասնակցել կարող են Երևանի ավագ դպրոցների աշակերտուհիները:
Հաղթողները` տասը լավագույն շարադրությունների հեղինակները մարտին կհրավիրվեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի նստավայր` Հայաստանի կին առաջնորդներին ու ԶԼՄ-ների ներկայա-ցուցիչ¬նե¬րին ներկայացնելու իրենց աշխատանքը:

ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ պետք է լինի մեկ էջի սահմաններում (առավելագույնը 500 բառ): Այն կարող է լինել հայերեն կամ անգլերեն: Լավագույն շարադրությունները ընտրելիս դիտարկվում է.
  • ինչպես է հեղինակը պատկերացնում իր դերը հասարակությունում փոփոխություններ կատարելու գործում.
  • գաղափարների ներկայացման հստակությունը.
  • վերլուծական մտածելակերպի առկայությունը:

Մրցույթին մասնակցելու համար ուղարկեք Ձեր շարադրությունները ԱՄՆ դեսպանությանը` էլեկտրոնային փոստի հասցեով: Շարադրության վերևի աջ անկյունում գրեք ձեր անուն-ազգանունը, դպրոցը, դասարանը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն: Տասը լավագույն շարադրությունների ընտրությունը կկատարվի ԱՄՆ դեսպանության ու ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից` շարադրությունների ներկայացման վերջնաժամկետից հետո երեք շաբաթվա ընթացքում:

Շարադրությունները կարող եք ներկայացնել միայն էլեկտրոնային եղանակով` էլեկտրոնային փոստի հասցեով: Շարադրությունների ներկայացման վերջնաժամ¬կետն է 2011թ. մարտի 10-ը:
Share |

Կարդացեք այս բաժնում