Բարեգործական ցուցահանդես վաճառք՝
նվիրված կանանց մեկամսյակին Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան կազմակերպում է կանանց մեկամսյակին նվիրված բարեգործական ամենամյա ցուցահանդես վաճառք:
Ցուցահանդեսին իրենց արտադրանքներով (կերամիկա, ձեռագործ աշխատանքներ, զարդեր, դեկորատիվ պարագաներ,նկարներ և այլն) կարող են մասնակցել կազմակերպություններ և անհատներ: Միջոցառման ողջ հասույթը կուղղվի ՀՀ-ում գործազուրկ երիտասարդ կանանց շրջանում աղքատության նվազեցման նպատակի իրագործմանը:
Բարեգործական ցուցահանդես վաճառքը տեղի կունենա 2011թ. մարտի 6-ին, Մարիոթ Արմենիա հյուրանոցի "Տիգրան Մեծ" սրահում: Միջոցառումը լի է անակնկալներով, և այն կվերածվի իսկական տոնի Ձեզ համար:
Ցուցահանդես վաճառքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Հաշվի առնելով, որ մարզերի ներկայացուցիչները շատ են, մասնակցության գրանցման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2011թ. փետրվարի 18-ը:
Շտապե'ք, տեղերը սահմանափակ են:
Մանրամասն տեղեկությունների և գրանցման համար զանգահարել
010/094/096-580787 հեռախոսահամարով կամ գրել
էլ.հասցեին:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն