ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Հիանալի առաջարկ մայրիկների և փոքրիկների համար

06/05/2011
   
Հիանալի առաջարկ մայրիկների և փոքրիկների համար:
Սիրելի մայրիկներ, եթե ունեք ինչ-որ գործ, հանդիպում կամ այլ զբաղմունք և չգիտեք, թե ում մոտ թողնեք ձեր երեխային այդ ընթացքում, այս առաջարկը ձեզ համար է:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան կազմակերպում է նկարչական և ձեռքի աշխատանքների խմբակ 4-15 տարեկան երեխաների համար:
Խմբակի շրջանականերում երեխաները կսովորեն նկարչություն, պլաստիլինով աշխատել, վիտրաժներ անել, կծանոթանան գունային համադրություններին, ձեռք կբերեն գիտելիքներ արվեստի մասին, իրենց ժամանակը կանցկացնեն հաճելի և օգտավետ:

Խմբակը գործում է երկուշաբթիից ուրբաթ:

Ձեր երեխայի գրաֆիկը կազմում եք դուք ինքներդ, ըստ ձեր նախընտրած ժամանակի և այցելությունների քանակի:

Գրանցման և մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 58 07 87, 094 47 16 20 (Մարինե):
Share |

Կարդացեք այս բաժնում