ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Անգլերեն քերականություն և խոսակցական դասընթաց - Դիմել հենց հիմա

28/11/2010
ՀԵԿԱ-ն հայտարարում է «Անգլերեն քերականություն և խոսակցական» դասընթացի մեկնարկը սկսնակների համար: Դասընթացին կարող են մասնակցել երիտասարդ կանայք, աղջիկներ և տղաներ, ովքեր ցանկանում են տիրապետել գրավոր և բանավոր անգլերենին:
Դասընթացի տևողությունը 3 ամիս է:

Դասընթացները կազմակերպվելու են շաբաթական երկու անգամ, յուրաքանչյուր դասընթացը` 2 ժամ տևողությամբ:
Դասընթացը վարում է արևմտյան կրթություն ստացած անգլերեն լեզվի մասնագետը, ով համապատասխան ոլորտում ունի հաջող փորձ:
Խումբը բաղկացած կլինի 5-8 մասնակցից: Կիրառվելու է անհատական մոտեցում յուրաքանչյուր մասնակցին:

Վերջնաժամկետը ապրիլի 20-ն է։

Գրանցվելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք ՀԵԿԱ-ի գրասենյակ 580787 կամ 094 58 07 87 հեռախոսահամարներով:

Բաց մի թողեք անգլերեն սովորելու այս հնարավորությունը:
Share |

Կարդացեք այս բաժնում