Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և ՀԵԿԱ գործընկեր ՎԻՍՏԱԱ փորձագիտական կենտրոնը սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 1-ը կազմակերպել էին յոթօրյա դասընթաց «Բնապահպանական վերահսկողություն, վնասատուների դեմ ինտեգրացված պայքար ջերմոցային տնտեսություններում» թեմայով: Մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում և Նեղոց համայնքների 20 կանայք, ովքեր հանդիսանում են ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամ, ՀԵԿԱ շահառուներ ու գործընկերները:
Դասընթացի ընթացքում կին ձեռներեցները ծանոթացան բնապահպանական վերահսկողության բոլոր կանոններին և նորմերին, թունաքիմիկատների կիրառման անվտանգությանը, վնասատուների դեմ պայքարի կառավարման մեթոդներին, բերքի ճիշտ մշակման բոլոր մանրուքներին:
Դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեին նաև պրակտիկ աշխատանքերի միջոցով կիրառել բոլոր այն մեթոդներն ու միջոցները, որոնք ներկայացվել էին դասընթացային օրերին:
Պրակտիկ դասընթացների շնորհիվ կին ձեռներեցները սովորեցին, թե ինչպիսի պայմաններում պետք է կառուցել ջերմոցային տնտեսությունը, ինչպես հողը հարստացնել սննդարար նյութերով: Սա հնարավորություն էր տալիս հենց տեղում առաջ եկած հարցերին տալ սպառիչ ու ճշգրիտ պատասխան:
Դասընթացները հանդիսանում են Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի մասը:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն