ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Գործնական դաս «Գործարար Էթիկա» թեմայով

11/09/2015
 
Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը(ԿՁՑ) կազմակերպել էին մասնագիտական հանդիպում և գործնական դաս «Գործարար Էթիկա» թեմայով: Հանդիպման հյուրն էր «Գործարար Էթիկա» ձեռնարկի հեղինակ, մասնագիտությամբ իրավաբան Թամարա Ավանեսյանը:
Հանդիպման առաջին հատվածում հեղինակը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը, հիմնական բաժինները: Հանդիպման երկրորդ հատվածում հեղինակին միացավ Ակադեմիքս Թիմ ընկերության հիմնադիր, տնօրեն, բիզնես դասընթացավար՝ Լիլիթ Ճուղուրյանը: Ակադեմիքս Թիմ ընկերության կողմից պատրաստված գործնական սլայդ-ցուցադրության շնորհիվ մասնակիցները ուսումնասիրեցին այցեքարտերի հիմնական տեսակները, ձևերը, ինչպես նաև սովորեցին, երբ կարելի է զրուցակցին տրամադրել այցեքարտ, ինչպիսի տեղեկատվություն պետք է տեղադրել, ինչպիսին՝ ոչ:
Նյութի յուրացման աստիճանը ստուգելու նպատակով գործնական հատվածը ուղեկցվեց մասնագետների կողմից պատրաստված տարաբնույթ վարժություններով, ֆիլմերի դիտումով: Դասընթացն ինտերակտիվ էր, մասնակիցները դասընթացի վերջում ուղղեցին իրենց հուզող հարցերը:
Share |

Կարդացեք այս բաժնում