ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Մեկնարկել է Ձեռներեցության Դասընթացը Տաշիր Համախմբի Համայնքների Կանանց Համար

17/09/2015
   
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Տաշիր քաղաքում մեկնարկել է ձեռներեցության դասընթացը: «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
Ձեռներեցության դասընթացին մասնակցում են Լոռու մարզի Տաշիրի համախմբի` Տաշիր , Մեծավան և Ստեփանավան համայնքների գործող և սկսնակ կին ձեռներեցներ, գյուղատնտեսներ, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ:
Դասընթացն անցկացվում է CEFE (Գիտելիքահեն Տնտեսության Կառուցում Ձեռնարկությունների Կայացման Ճանապարհով) մեթոդոլոգիայով:
Ձեռներեցության դասընթացների նպատակն է` նպաստել ՀՀ Լոռու մարզում կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը` կանանց ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների զարգացման միջոցով: Դասընթացներին մասնակցած կանայք հնարավորություն կունենան զարգացնելու բիզնես գաղափարներ, մշակելու բիզնես ծրագրեր և դրանք ներկայացնելու ՀԵԿԱ-ին` ֆինանսավորում ստանալու նպատակով: Նախապես մշակված չափորոշիչների հիման վրա կընտրվեն լավագույն գործարար ծրագրերը, որոնք կֆինանսավորվեն ՀԵԿԱ-ի կողմից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Share |

Կարդացեք այս բաժնում