ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԵԿԱ-ն Կանանց Եվրասիական ֆորումում

28/09/2015
   
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի պատվիրակությունը՝ ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանի գլխավորությամբ, մասնակցեց Կանանց Եվրասիական ֆորումին, որը կայացավ 2015թ. սեպտեմբերի 24-25-ին Սանկտ Պետերբուրգում:
Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավարն էր Հերմինե Նաղդալյանը:
Ֆորումին մասնակցում էին շուրջ 800 կանայք 85 տարբեր երկրներից: Ֆորումի կազմկոմիտեի նախագահն էր Վալենտինա Մատվիենկոն՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` միջխորհրդարանական վեհաժողովի նախագահը:
Ֆորումի քննարկման հիմնական թեմաներն էին կայուն զարգացումը և սոցիալական անվտանգությունը, առաջընթացի համար միջազգային համագործակցությունը, կանանց մասնակցության հնարավորությունների ընդլայնումը փոփոխվող տնտեսության, քաղաքականության, սոցիալական ներգրավման մեջ:
Ֆորումին մասնակցում էին տարբեր երկրներից բարձրաստիճան պաշտոնյաներ, բիզնես, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ, միջազգային կանանց շարժման ազդեցիկ ու հեղինակավոր բազմաթիվ գործիչներ:
Ֆորումի ընթացքում ՀԵԿԱ-ի պատվիրակությունը աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ ունեցավ այլ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ:
Ֆորումի շրջանակներում ընդունվեց Հռչակագիր, որը կարևորում է կանանց դերը ու մասնակցությունը աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական, առողջապահական, մշակութային, և այլ գործընթացներում:
Եվրասիական Կանանց երկրորդ ֆորումը անցկացվելու է 2018 թվականին Ուֆա քաղաքում:
Share |

Կարդացեք այս բաժնում