Ախթալայում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) մասնակցությամբ տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած Խորովածի 7-րդ համահայկական փառատոնը:
Փառատոնին մասնակցում էին 23 ռեստորաններ, ուսումնական կենտրոններ, հասարակական կազմակերպություններ, անհատներ, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարության թիմը և մասնակիցներ Վրաստանից:
Փառատոնը կազմակերպել էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն: Փառատոնն ուղեկցվեց ՀՀ Պաշտպանության նախարարության նվագախմբի, ազգային երգ ու երաժշտությամբ և պարային խմբերի ելույթներով:
Խորովածի, արվեստի և երաժշտության փառատոնին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից այցելուներին ներկայացվեցին «ՀայԿար» սոցիալական ձեռնարկության տարբեր արտադրանքներ, ՀԵԿԱ-ի նախաձեռնությամբ Լոռու մարզի տարբեր համայնքներում ստեղծված կարպետագործության և կավագործության խմբակների աշխատանքները, ինչպես նաև ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամների կողմից պատրաստված հուշանվերներով, մեղրամոմից մոմերով, հրուշակեղենով:
Խորովածի համահայկական փառատոնն անցկացվում է 2009 թվականից: Փառատոնի գաղափարի ստեղծման և կյանքի կոչման գործում իր ուրույն դերն է ունեցել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան: Փառատոնը նպատակ է հետապնդում նպաստել միջազգային ու ներքին զբոսաշրջության շուկայում Հայաստանի և Ախթալա համայնքի՝ որպես բարենպաստ և գրավիչ զբոսաշրջավայրի նկարագրի ձևավորմանը, նպաստել հայկական ավանդույթների և մշակույթի պահպանությանն ու զարգացմանը՝ մասսայականացնելով և միջազգայնորեն ճանաչելի դարձնելով հայկական ավանդական ուտեստները, այդ թվում՝ խորովածի զանազան տեսակները:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն