Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի նախագահ Լիլիթ Ասատրյանը Արմավիրում հանդիպեց կին ձեռներեցներին: Հանդիպումը կազմակերպել էր ՀԵԿԱ գործընկերՀՀ ՓՄՁ ԶԱԿ-ը , նպատակ ունենալով քննարկել կանաց ձեռներեցության ոլորտում առկա խնդիրները: Հանդիպման ընթացքում ՀԵԿԱ նախագահը ներկայացրեց նաև ՀԵԿԱ-ի կողմից հիմնված և համակարգվող ՀՀ Կին ձեռներեցների ցանցը, որի հիմնական նպատակն է խթանել կանանց տնտեսական մասնակցությունը ՀՀ-ում, ինչպես նաև ընդգծել կնոջ տնտեսական մասնակցության կարևորությունը Հայաստանի համար ու հաստատել ամուր համագործակցություն ՀՀ բոլոր մարզերի ձեռներեց կանանց միջև:
ՀՀ Կին ձեռներեցների ցանցը միավորում է ՀՀ բոլոր մարզերը ներկայացնող ձեռներեց կանանց: ՀԵԿԱ-ն հանդիսանում է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) Հայաստանի ներկայացուցիչը:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն