ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Կայացավ ընթացիկ ընտրված բիզնես ծրագրերին դրամաշնորհների հանձնման արարողությունը

30/04/2014
linklinklinklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

Վանաձորում տեղի ունեցավ Շնող, Թեղուտ, Ախթալա և Ճոճկան համայնքների ձեռներեցության դասընթացների արդյունքում ընտրված բիզնես ծրագրերին դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Դրամաշնորհների հանձնման արարողությունը կազմակերպվեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը, ներկայացնելով ծրագիրն ու միջոցառման նպատակը, նշեց. «Ծրագրի շրջանակներում շահառուներին հանձնվող դրամաշնորհները մի կողմից կխթանեն կանանց կարողությունների զարգացումը, մյուս կողմից` կապահովեն կանանց տնտեսական կայունությունը և կնպաստեն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը»:
Դրամաշնորհները տրամադրվեցին «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի ձեռներեցության դասընթացները հաջողությամբ ավարտած և լավագույն բիզնես ծրագիր ներկայացրած 8 շահառուի` համայնքների զարգացմանը նպաստող հետևյալ ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար.
  • Ասպրամ Ամիրջանյան (գ. Շնող)` «Թռչնապահություն»
  • Օվսաննա Լորսաբյան (գ. Ճոճկան)` «Չրի արտադրություն»
  • Վարդուհի Դիլիկյան (գ. Թեղուտ)` «Մոմաթերթի արտադրություն»
  • Արմենուհի Մամյան (ք. Ախթալա)` «Հրուշակեղենի արտադրություն»
  • Արմենուհի Աղաբաբյան (ք. Ախթալա)` «Գյուղատնտեսական մթերքների վերամշակում»
  • Գայանե Պարանյան, Գոհար Հարությունյան և Հերմինե Մելիքսեթյան (ք. Ախթալա)` «Տիկնիկային թատրոն սոցիալական ձեռնարկություն»

Դրամաշնորհների միջին գումարը կազմում է 520 000 ՀՀ դրամ (1000 եվրո):
Միջոցառման մասնակիցներն էին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե-Մարիա Մեդինա-Նավարրոն, «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շահառուները, ինչպես նաև ՏԻՄ-երի, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Իր ողջույնի խոսքում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե-Մարիա Մեդինա-Նավարրոն շնորհակալություն հայտնեց ՀԵԿԱ-ին լավ մշակված ծրագրի ներկայացման և դրա հաջող իրականացման համար, իսկ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ողջունելով ծրագիրը, կարևորեց վերջինիս դերը ՀՀ Լոռու մարզի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը` Եվրամիության ֆինանսավորմամբ: Ծրագրի տևողությունը 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլն է:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:
Share |

Կարդացեք այս բաժնում