ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Կայացավ ՀԵԿԱ-ի բարեգործական բացօթյա ցուցահանդես վաճառքը

06/04/2014
linklinklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

Տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) բարեգործական բացօթյա ցուցահանդես վաճառքը, որը նվիրված էր կանանց տոնին: Բարեգործական ցուցահանդես վաճառքը ՀԵԿԱ-ն կազմակերպել էր իր գործունեության 10-ամյակի շրջանակներում` «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի աջակցությամբ:
Բարեգործական ցուցահանդես վաճառքին իրենց արտադրանքով (արվեստի գործեր, արդուզարդ, հուշանվերներ, անուշեղեն, համեմունքներ, ձեռքի աշխատանքներ և այլն) մասնակցեցին անհատներ ու կազմակերպություններ Երևանից և ՀՀ մարզերից, ինչպես նաև ՀԵԿԱ-ի կողմից հիմնված և համակարգվող ՀՀ Կին ձեռներեցների ցանցի
անդամներ, սիրիահայեր:
Բարեգործական ցուցահանդես վաճառքն ուղեկցվեց մշակութային ծրագրով` «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի ներկայացուցիչ Արտավազդ Սարուխանյանի կողմից հայ ավանդական ուտեստի պատրաստման ցուցադրությամբ, Վանուհի Հովհաննիսյանի կատարումներով: Միջոցառման շրջանակներում գործում էր նաև մանկական անկյուն:
Ցուցահանդես վաճառքի պատվավոր հյուրն էր ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, ով բարձր գնահատեց միջոցառման կարևորությունը տեղական արտադրողների և կանանց տնտեսական մասնակցության խրախուսման ու խթանման գործում:
Բարեգործական ցուցահանդես վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի ՀՀ մարզերում կանանց տնտեսական մասնակցության խթանման նպատակով իրականացվող ծրագրերին:
Share |

Կարդացեք այս բաժնում