Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան հրավիրում է ձեզ մասնակցելու կինոսերների և մուլտասերների ակումբին: Դուք հնարավորություն կունենաք ոչ միայն դիտել հետաքրքիր, բազմաժանր մուլտեր և ֆիլմեր, այլև մասնակցել դրանց շուրջ ծավալվող քննարկումներին:
Ակումբը կգործի շաբաթական մեկ անգամ:
Առաջիկա ցուցադրումը տեղի կունենա փետրվարի 17-ին, ժամը 18:15-ին:
Միասին կդիտենք և կքննարկեն «Ընդհատված կյանք» հոգեբանական դրաման:
Ռեժիսոր` Ջեյմս Մենգոլդ:
Դերերում` Անժելինա Ջոուլի, Վայնոնա Ռայդեր և ուրիշներ:
Ֆիլմի թողարկման տարի` 1999:
Ֆիլմի տևողությունը ` 125 րոպե:
Ֆիլմի բյուջեն՝ 40 000 000 ԱՄՆ դոլլար:
Քննարկման տևողությունը` 30 րոպե:
Մասնակցության վճարը` 500 դրամ
Ձեր մասնակցությունը հաստատելու համար ցանկալի է գրանցվել նախօրոք` զանգահարելով (010)/(094)/(096) 58 07 87 հեռախոսահամարներով:
Նախորդ ցուցադրությունները.
«Գաղտնիք»
«Լեգենդ դաշնակահարի մասին»
«Հայելի» մուլտֆիլմ(«ՀայՖիլմ»)