ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«Սննդի ոլորտի կին հերոս» մրցույթ

24/01/2012
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ-ն) և ՕՔՍՖԱՄ կազմակերպությունը հայտարարում են «Սննդի ոլորտի կին հերոս» մրցույթի մասին:
Մրցույթի նպատակն է՝ խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած կանանց, որոնց հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել տեղական համայնքի/համայնքների կայուն զարգացմանը:

«Սննդի ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխությունը միջոց է.
  • բացահայտելու այն կանանց, ովքեր գործունեություն են ծավալում սննդի արտադրության (գյուղատնտեսություն, ֆերմերային տնտեսություն) ոլորտում՝ այսպիսով համայնքի կայուն զարգացման մասը կազմելով:
  • ներկայացնելու կին գյուղատնտեսների և ֆերմերների՝ դրական փոփոխությունների բերած/բերող գործունեությունը, ինչպես նաև դժվարությունները հաղթահարելու հաջողված օրինակները:
  • խրախուսելու էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրող այն կանանց, ովքեր բացառիկ և օրինակելի ներդրում են կատարել/կատարում իրենց ընտանիքների և համայնքների զարգացման ուղղությամբ:

Մրցույթին հրավիրվում են մասնակցելու կանայք ՀՀ բոլոր մարզերից:
Տարիքային սահմանափակում չկա:

Մրցույթին մասնակցելու միջոցը.
Անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը՝ պատասխանելով բոլոր հարցերին (հայտի ձևը կարելի ներբեռնել ստորև): Հայտի տպված օրինակը կարելի է ձեռք բերել տվյալ մարզպետարանի բաժնից:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2012թ. փետրվարի 15-ը, ժամը 18:00-ն: Վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի:

Մրցանակաբաշխությունը կկայանա 2012թ. մարտին, Երևանում:

Հայտերի ներկայացման տարբերակները.
ա/ ներկայացնել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի գրասենյակ (հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 37, բն. 9)՝ տպագիր տեսքով և ստորագրված:
բ/ ուղարկել էլ. հասցեին (Թեմա բաժնում նշելով «Սննդի ոլորտի կին հերոս» վերնագիրը)՝ ստորագրված և PDF ձևաչափով:
գ/ ներկայացնել մարզպետարանի համապատասխան բաժին:


Հարցերի համար դիմել՝
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի գրասենյակ.
Հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 37, բն. 9, Հեռ.՝ (010)/(094) 58 07 87,
Էլ. փոստ՝ (Թեմա բաժնում նշելով «Սննդի ոլորտի կին հերոս» վերնագիրը):

Հայտի ձևը ներբեռնելու համար սեղմե՛ք ներքևի հղումը:
Share |

Կարդացեք այս բաժնում