ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Շարունակվում է "We study English" դասընթացը. նոր փուլի համար դիմել այստեղ

10/01/2011
Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան հայտարարում է "We study English" անունով դասընթացի նոր փուլի մեկնարկը, որին կարող են մասնակցել 18-35 տարեկան աղջիկներ, կանայք, երիտասարդներ: Դասընթացի նպատակն է` բարձրացնել անգլերենի իմացության մակարդակը երիտասարդների շրջանում:

Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն անգլերեն գրականության ընթերցում և ուսումնասիրում, այցելություններ թանգարաններ, պատմական վայրեր, ինտելեկտուալ խաղեր և այլ հետաքրքիր միջոցառումներ:

Խումբը բաղկացած է լինելու 8-10 մասնակցից:

Դասընթացները կազմակերպվելու են շաբաթական երկու անգամ, յուրաքանչյուր դասընթացը` 1.5 ժամ տևողությամբ: Գործելու է հաճախումների ամսեկան ժամանակացույց. մասնակիցները նախապես գրանցվելու են ամսվա ընթացքում կազմակերպվելիք դասընթացներին մասնակցելու համար:

Մինչ առաջին դասընթացը գրանցված մասնակիցների համար կկազմակերպվի մեկ ներածական դասընթաց:

Դասընթացը վարում է արևմտյան կրթություն ստացած անգլերեն լեզվի մասնագետը, ով համապատասխան ոլորտում ունի հաջող փորձ:
Գրանցման վերջնաժամկետն է հոկտեմբերի 14-ը:
Ուշադրություն. որքան շուտ գրանցվեք մասնակցության համար, այնքան մեծ է Ձեր` դասընթացին մասնակցելու հավանականությունը, քանի որ տեղերը սահմանափակ են:

Գրանցվելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք ՀԵԿԱ-ի գրասենյակ` 58 07 87 կամ 094 58 07 87 հեռախոսահամարներով:

Բաց մի՜ թողեք անգլերեն սովորելու այս բացառիկ հնարավորությունը:
Share |

Կարդացեք այս բաժնում