ՀԵԿԱ-ի բարեգործական ցուցահանդեսը
Մարտի 6-ին «Արմենիա Մարիոտ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կայացավ Կանանց տոնին նվիրված բարեգործական ցուցահանդես-վաճառք, որը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան /ՀԵԿԱ/:Միջոցառման կազմակերպմանը աջակցել էին նաեւ «World Vision Armenia» եւ «ԱրմենՏել» ընկերությունները, որոնց ներկայացուցիչները ողջունեցին նմանօրինակ ծրագիրն ու շնորհավորեցին Կանանց տոնը:
Ցուցահանդեսին ներկայացված էին կերամիկական, ձեռագործ աշխատանքներ, զարդեր, դեկորատիվ պարագաներ, նկարներ:Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել տարբեր արտադրողներ` անհատներ, ընկերություններ, հասարակական եւ բարեգործական կազմակերպություններ:
Bravo.am-ի հետ զրույցում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանն ասաց, որ ցուցահանդեսի ողջ հասույթը տրամադրվելու է Եղեգնաձորի Կանանց աջակցության կենտրոնի զարգացմանը. ”Ապագայում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան պատրաստվում է Կանանց աջակցության կենտրոններ հիմնել ՀՀ բոլոր մարզերում”:
Միջոցառմանը ներկա էր նաեւ«ԱրմենՏել» ընկերության /Beeline ապրանքանիշ/ տնօրեն Իգոր Կլիմկոն, ով անդրադարձավ հայ կնոջ դերին. ”Հայ կինը մեծ դեր ունի հասարակական տարբեր ոլորտներում”,- ասաց Կլիմկոն ու հավելեց, որ այս ցուցահանդեսը եւս մեկ անգամ ապացուցում է` որքան տաղանդավոր է հայ կինը:
Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց հյուրասիրություն:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/
Աղբյուրը








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն