ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Panorama.am - Լ. Ասատրյան. Ցուցահանդեսի արդյունքներն արդեն իսկ ուրախացնում են

07/03/2010
Լ. Ասատրյան. Ցուցահանդեսի արդյունքներն արդեն իսկ ուրախացնում են

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կանանց միամսյակին նվիրված բարեգործական ցուցահանդես վաճառք է կազմակերպել: Տոնավաճառը գործում է առավոտյան ժամը 10:00-ից մինչև երեկոյան 19:00: Այս մասին ցուցահանդեսի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

«Մենք ցուցահանդես-տոնավաճառը մեկ օրով կազմակերպեցինք` տարբեր հանգամանքներից ելնելով: Առաջին հերթին` սա մեր կողմից կազմակերպված այսպիսի ցուցահանդեսի առաջին փորձն էր: Արդյուքներն արդեն իսկ մեզ ուրախացնում են, կարծում եմ` մեկ օրում էլ կկարղանանք հասնել սպասվելիք արդյունքին»,-ասաց Լ. Ասատրյանը:

Նրա խոսքով, եթե այս միջոցառումը հաջողվի ու պահանջարկ լինի, ապա իրենք նմանատիպ տոնավաճառ-ցուցահանդեսներ կկազմակերպեն ավելի երկար ժամանակով և ավելի հաճախ:

Լ. Ասատրյանը հիշեցրեց, որ տոնավաճառի ողջ հասույթը տրամադրվելու է Եղեգնաձորի Կանանց աջակցության կենտրոնի զարգացմանը:

«Վայոց Ձորը, որպես համայնքների սոցիալական ցածր մակարդակ ունեցող մարզ, աչքի է ընկնում նաև բնակչության մեջ կանանց թվի գերակշռությամբ»,-ասաց նա ու ավելացրեց, որ այդպիսով կենտրոնը հնարավորություն կտա Եղեգնաձորի տարածաշրջանի կանանց ձեռք բերել և զարգացնել իրենց հմտությունները կրթական, սոցիալական, տնտեսական, մշակութային ու այլ ոլորտներում:

Նշենք, որ ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում են տարբեր արտադրողներ և ներկայացված են, հիմնականում, կանանց համար պիտանի և օգտակար տարբեր տեսակի արտադրանքներ` դեղամիջոցներ, գեղարարական միջոցներ, աքսեսուարներ ու զարդեր: Միջոցառումն իրականացվում է էկոնոմիկայի նախարարության, ՄԱԿ-ի Մանկակական հիմնադրամի և այլ գործընկերների օգնությամբ:


Աղբյուր` Panorama.am
http://panorama.am/am/society/2010/03/06/l-asatryan/
Share |

Կարդացեք այս բաժնում