ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԵԿԱ-ն անցկացրեց Կանանց ձեռներեցության օրը և հայաստանյան շաբաթ

23/11/2015
linklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

Նոյեմբերի 16-ից 22-ը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի (ՀՀ ԿՁՑ) նախաձեռնությամբ իրականացվեց Կանանց ձեռներեցության հայաստանյան շաբաթը, որը հանդիսանում է հունիսին կայացած Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի շարունակությունը :
Կանանց ձեռներեցության հայաստանյան շաբաթը կազմակերպվում է Ձեռներեցության համաշխարհային շաբաթի շրջանակներում, որին միացել է աշխարհի ավելի քան 140 երկիր:
Կանանց ձեռներեցության հայաստանյան շաբաթի և օրվա նպատակն է նպաստել Հայաստանում ձեռներեցության խթանմանն ու հզորացմանը՝ ՀՀ-ում ձեռներեցության գործունեության մասին առավել ընդգրկուն իրազեկման, կանանց ձեռներեցությանը խոչընդոտող գործոնների դիտարկման և Հայաստանում գործող կին ձեռներեցների միջև նոր գործընկերության հաստատման միջոցով:
Կանանց ձեռներեցության միջազգային օրը (womenseday.org) համաշխարհային շարժում է, որին մասնակցում է շուրջ 150 երկիր: Շարժումը նպատակ ունի խրախուսելու, աջակցելու և տոնելու կանանց ձեռներեցությունն ամբողջ աշխարհում:
2015թ.-ից ՀԵԿԱ և ՀՀ ԿՁՑ նախագահ Լիլիթ Ասատրյանը Կանանց ձեռներեցության միջազգային օրվա WED-Հայաստան դեսպանն է, իսկ ՀԵԿԱ-ն հանդիսանում է Կանանց ձեռներեցության միջազգային օրվա իրականացնողը Հայաստանում:

Կանանց ձեռներեցության հայաստանյան շաբաթի շրջանակներում ՀԵԿԱ-ն իրականացրեց տարբեր միջոցառումներ, դրանց թվում՝ դասընթացներ, քննարկումներ, փորձի փոխանակման այցեր, ԷՔՍՊՈ, «Իմ հաջողակ բիզնեսը» խորագրով ֆոտոմրցույթ:
Կանանց ձեռներեցության հայաստանյան շաբաթի շրջանակում նոյեմբերի 19-ը նշվեց Կանանց ձեռներեցության միջազգային օրը:
Կանանց ձեռներեցության հայաստանյան շաբաթը բաղկացած էր հետևյալ միջոցառումներից.

Կանանց ձեռներեցության հայաստանյան շաբաթի շրջանակներում, նոյեմբերի 17-ին և 19-ին Երևանում, «Դաբլ Թրի բայ Հիլթոն» (շուտով) հյուրանոցում, տեղի ունեցան կլոր սեղան քննարկումներ, իսկ նոյեմբերի 20-ին՝ Վանաձորում: Կլոր-սեղան քննարկումները կազմակերպվեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից:

  • Նոյեմբերի 17-ի քննարկման թեման էր՝ «ՀՀ-ում պետական և միջազգային կազմակերպությունների աջակցությունը կանանց ձեռներեցության զարգացմանը»:
  • Բացման խոսքով հանդես եկավ Լիլիթ Ասատրյանը, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ), ՀՀ Կին ձեռներեցների ցանցի (ՀՀ ԿՁՑ), FCEM-Հայաստան նախագահ, WED-Հայաստան դեսպան, ՀՀ Հանրային խորհրդի անդամ:
  • Ելույթներով հանդես եկան Կարեն Գևորգյանը, ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ, Անահիտ Սիմոնյանը, UNIDO Հայաստանի գործառույթների ղեկավար, Դեյվիդ Դոլը, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Հայաստանում, Զառա Օհանյանը, ՎԶԵԲ , Փոքր բիզնեսի աջակցության ծրագրի մասնագետ:
  • Նոյեմբերի 19-ը նշվեց Կանանց ձեռներեցության միջազգային օր: Տեղի ունեցավ հանդիպում, քննարկում կին ձեռներեցների միջև, ինչպես նաև անցկացվեց «Կանանց ձեռներեցության դեսպան» մրցանակաբաշխությունը, որը 2011թ. իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և ՀՀ կին ձեռներեցների ցանցի (ՀՀԿՁՑ) նախաձեռնությամբ:
2015թ Կանանց ձեռներեցության դեսպան մրցանակին արժանացան.

  1. Ալին Մասրլյանը- «Հալեպ» խանութ սրահների տնօրեն,
  2. Շաքե Հավան-Գարապետյանը - «ԱՐՏ ԲՐԻՋ» գրախանութ-սրճարանի գործադիր տնօրեն,
  3. Քերոլայն Զաքարյանը- «ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթ» համահիմնադիր,
  4. Սուսաննա Խաչատրյան- ՓՄՁ ԶԱԿ ծրագրերի գլխավոր փորձագետ,
  5. Գայանե Ղազարյանը- «Սուխաֆրուկտի Ալլա» չրարտադրության ղեկավար,
  6. Կարինե Ղուկասյան- «Նարինե» մանկական սննդի արտադրամասի հիմնադիր,
  7. Գայանե Սիմոնյան- «ԲիԱրտ» մեղրամոմից մոմերի արտադրության հիմնադիր,
  8. Իրինա Իսրայելյան-«Իրիս» հյուրատան հիմնադիր,
  9. Անահիտ Ջաղինյան-«Ջահ Սալդո» ՍՊԸ հրուշակեղենի արտադրամասի հիմնադիր
  • Նոյեմբերի 20-ին Վանաձորում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում «Կանանց ձեռներեցությունը և զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:

Բացման խոսքով հանդես եկավ Լիլիթ Ասատրյանը, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ), ՀՀ Կին ձեռներեցների ցանցի (ՀՀ ԿՁՑ), FCEM-Հայաստան նախագահ, WED-Հայաստան դեսպան, ՀՀ Հանրային խորհրդի անդամ:
Ողջույնի խոսքով հանդես եկան Արսեն Դարբինյանը, ՀՀ Լոռու մարզի փոխմարզպետ ,
Լիլիա Դավթյանը, Վանաձորի քաղաքապետարանի, ծրագրերի և արտաքին հարաբերությունների բաժնի պետ:
Ոլորտի գլխավոր դերակատարների կողմից տեղի ունեցավ խնդիրների ներկայացում: Ելույթներով հանդես եկան Սևակ Ափուջանյանը, ՓՄՁ ԶԱԿ Լոռու մասնաճյուղի տնօրեն, Արա Առաքելյանը, Զբաղվածության պետական ծառայության Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, Քրիստինե Հայրապետյանը, CISP իտալական կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն:
Հանդիպան ընթացքում ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամները ներկայացրեցին իրենց հաջողակ պատմությունները:

  • Փորձի փոխանակման այցեր ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներին.

Նոյեմբերի 18-ին փորձի փոխանակման այցերով եղան Արագածոտնի մարզում,
Նոյեմբերի 21-ին՝ Լոռու մարզում,
Նոյեմբերի 22-ին՝ Կոտայքի մարզում:

  • Էքսպո ցուցահանդես՝ կանանց կողմից վարվող ձեռնարկությունների ընդգրկմամբ, որտեղ հրավիրվել էին մասնակցելու ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամները, ՀԵԿԱ-ի կողմից իրականացվող «Կանանց սոցիալ տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շահառուները:
  • «Իմ հաջողակ բիզնեսը» խորագրով ֆոտոմրցույթ: Որտեղ ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներին և ՀՀ Լոռու մարզի ձեռներեց կանայք հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց բիզնես գործունեությունը՝ նկարների տեսքով:
Share |

Կարդացեք այս բաժնում