ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը, 2015թ-ի Հոկտեմբերի 6-7-ը, մասնակցեց Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպված «Գենդերային հավասարությունը Կենտրոնականև Արևմտյան Ասիայում, գենդերային հավասարության նախաձեռնություններից ստացված ձեռքբերումներ և քաղված դասեր» երկօրյա տարածաշրջանային համաժողովին: Համաժողովին մասնակցում էին կառավարության և ՔՀԿ շուրջ 40 գործընկերներ Կենտրոնական և Արևմտյան Ասիայից: Մասնակիցները քննարկեցին ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ ստեղծված կանանց բիզնեսների համար տեղեկատվության և հաղորդակցության լծակների կիրառման վերաբերյալ հետազոտության արդյունքները:
ՀԵԿԱ նախագահը ներկայացրեց ԱԶԲ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացված «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագիրը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն