ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԵԿԱ-ն մասնակցեց «Պանարմենիան էքսպո 2015»-ին

13/10/2015
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան հոկտեմբերի 10-ին մասնակցեց «Պանարմենիան Էքսպո 2015» միջազգային 6-րդ ցուցահանդեսին: Էքսպոն կազմակերպվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և «Պրոմ էքսպո» ընկերության համատեղ նախաձեռնությամբ և նվիրված է Էրեբունի-Երևանի 2797-ամյակին:
ՀԵԿԱ կին ձեռներեցների ցանցի անդամ և «Կանանց սոցիալ- տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շահառու Մերի Դավթյանը ներկայացրեց իր սկսնակ բիզնեսը՝ կիսաֆաբրիկատների արտադրությունը: ՀԵԿԱ-ի «Կանանց սոցիալ- տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շահառու Մերի Դավթյանը «Պանարմենիան Էքսպո 2015»-ին մասնակցեց ՀԵԿԱ գործընկեր ԺԶՄԿ-ի (Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտե) հրավերով:
Մերին շատ ոգևորությամբ է խոսում իր սկսնակ բիզնեսի մասին: Հաջողության բանաձևը համարում է իր մոտեցումը. «Ես սիրում եմ այն ամենը ինչ անում եմ: Հոգի եմ ներդնում ցանկացած աշխատանքի մեջ»:
Մասնակցելով «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի բիզնես դասընթացներին, ներկայացնելով իր բիզնես գաղափարը՝ Մերին կարողացավ ՀԵԿԱ-ի ֆինանսավորմամբ կյանքի կոչել իր գաղափարը:
«ՀԵԿԱ-ն ինձ հնարավորություն տվեց ավելի կիրթ գործել բիզնես ոլորտում, ձեռք բերել նոր գիտելիքներ բիզնեսի կառավարման ուղղությամբ, հնարավորություն տվեց գտնել նոր շուկաներ ու գործընկերներ, զարգացնել իմ սեփական բրենդը և ընդլայնել բիզնեսը»:
Ցուցահանդեսին մասնակցում էին հայաստանյան և արտերկրյա 100-ից ավելի կազմակերպություն:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Share |

Կարդացեք այս բաժնում