ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Կանանց ձեռներեցության հայաստանյան շաբաթի շրջանակներում տեղի ունեցավ առաջին կլոր-սեղան քննարկումը

17/11/2015
linklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

2015թ.-ի նոյեմբերի 17-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի (ՀՀ ԿՁՑ) նախաձեռնությամբ իրականացվող Կանանց ձեռներեցության հայաստանյան շաբաթի շրջանակներում տեղի ունեցավ առաջին կլոր-սեղան քննարկումը, որը հանդիսանում է հունիսին կայացած Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի շարունակությունը:
Քննարկման թեման էր՝ «ՀՀ-ում պետական և միջազգային կազմակերպությունների աջակցությունը կանանց ձեռներեցության զարգացմանը»:
Կանանց ձեռներեցության օրվա և շաբաթի նպատակն է նպաստել Հայաստանում ձեռներեցության խթանմանն ու հզորացմանը՝ ՀՀ-ում ձեռներեցության գործունեության մասին առավել ընդգրկուն իրազեկման, կանանց ձեռներեցությանը խոչընդոտող գործոնների դիտարկման և Հայաստանում գործող կին ձեռներեցների միջև նոր գործընկերության հաստատման միջոցով:
Կանանց ձեռներեցության հայաստանյան շաբաթին բացման խոսքով հանդես եկավ Լիլիթ Ասատրյանը, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ), ՀՀ Կին ձեռներեցների ցանցի (ՀՀ ԿՁՑ), FCEM-Հայաստաննախագահ, WED-Հայաստան դեսպան:
Ելույթներով հանդես եկան ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը, UNIDO Հայաստանի գործառույթների ղեկավար Անահիտ Սիմոնյանը[i], Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Հայաստանում [i]Դեյվիդ Դոլը, ՎԶԵԲ, Փոքր բիզնեսի աջակցության ծրագրի մասնագետ Զառա Օհանյանը: Բանախոսները ներկայացրին կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված իրենց կազմակերպության գործունեությունը, ծրագրերը, զարգացման հեռանկարները, խոչընդոտները, ոլորտի խնդիրները:
Քննարկման ժամանակ կին ձեռներեցները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը ուղղել բանախոսներին՝ ստանալով սպառիչ և ուղղորդող պատասխաններ:
Կանանց ձեռներեցության հայաստանյան շաբաթի շրջանակներում ՀԵԿԱ-ն իրականացնելու է տարբեր միջոցառումներ, դրանց թվում՝ դասընթացներ, քննարկումներ, փորձի փոխանակման այցեր, ԷՔՍՊՈ, «Իմ հաջողակ բիզնեսը» խորագրով ֆոտոմրցույթ: Կանանց ձեռներեցության հայաստանյան շաբաթի շրջանակում նոյեմբերի 19-ը կնշվի Կանանց ձեռներեցության միջազգային օրը:
Կանանց ձեռներեցության միջազգային օրը (womenseday.org) համաշխարհային շարժում է, որին մասնակցում է շուրջ 150 երկիր: Շարժումը նպատակ ունի խրախուսելու, աջակցելու և տոնելու կանանց ձեռներեցությունն ամբողջ աշխարհում: 2015թ.-ից ՀԵԿԱ և ՀՀ ԿՁՑ նախագահ Լիլիթ Ասատրյանը Կանանց ձեռներեցության միջազգային օրվա WED-Հայաստան դեսպանն է, իսկ ՀԵԿԱ-ն հանդիսանում է Կանանց ձեռներեցության միջազգային օրվա իրականացնողը Հայաստանում:
Կլոր-սեղան քննարկումը կազմակերպվեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Share |

Կարդացեք այս բաժնում